Մեր մասին     Ծառայություններ     Անդամներ     Նորություններ     Տեղեկատու   Հայերեն Անգլերեն
Բարի գալուստ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ինտերնետային էջ
Հուսով եմ` այն Ձեզ օգտակար կլինի և կծառայի որպես ֆինանսական աշխարհի հետ կապ հաստատող, ինչպես նաև բազմապիսի հետաքրքիր տեղեկություններ տրամադրող աղբյուր:
Բացի ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմնադրման և հետագա զարգացման մասին տեղեկատվությունից, այստեղ Դուք կիմանաք այն մասին, թե ինչպես պետք է կերտել սեփական վարկային պատմությունը և այն օգտագործել որպես ծանրակշիռ ակտիվ` ֆինանսական հաստատությունների և Ձեր գործընկերների առջև վստահության արժանի հեղինակություն ստեղծելու ճանապարհին:

Ուրախ կլինենք պատասխանել Ձեր բոլոր հարցերին:
Տնօրեն՝ Արտակ Արզոյան
Զեկույցի ստացման կարգը
Որտեղի՞ց կարելի է
ստանալ սեփական վարկային զեկույցը:
Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել առցանց վարկային զեկույց:
Ցուցանիշներ
ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմնական ցուցանիշների դինամիկա
Ի՞նչ է սքորը
Ինչպիսի՞ ինֆորմացիա է պարունակում ԱՔՌԱ սքորը:
Վճարումների(մարումների) պատմություն
Վարկային բեռի մեծություն
Վարկային պատմության երկարություն
Օգտագործված փոխառությունների տեսակներ
Նոր վարկի փնտրում
ԱՔՌԱ սքորը հաշվարկվում է ձեր վարկային զեկույցի տարբեր վարկային տվյալների հիման վրա:
 
Նորություններ
07/11/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ նոյեմբերի 7-ից «Առցանց ինքնահարցում»  ծառայությունից օգտվելու համար ֆիզիկական անձինք կարող են առցանց ռեժիմում գրանցվել, նույնականացվել ԱՔՌԱ համակարգում, ստանալ իրենց վարկային պատմությունը և «ԱՔՌԱ սքոր» սքորինգային գնահատականը առցանց եղանակով` առանց ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ այցելելու: կարդալ ավելին
04/11/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ նոյեմբերի 4-ից ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից ներդրվելու է “վարկառուի դիտանցում” ծառայությունը: Ծառայությունը նախատեսված է ԱՔՌԱ անդամ կազմակերպությունների համար:կարդալ ավելին
13/09/11, Հայտարարություն
“ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲ Ընկերությունը հայտարարում է մրցույթ` “ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲ Ընկերության 2011 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելոււ համար: կարդալ ավելին
Տեղեկատու
Ինչու՞ են կարևոր վարկային բյուրոյի ծառայությունները:
Վարկային բյուրոյի ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն է ստանում
  • ժամանակին կատարելով իր ֆինանսական պարտավորությունները՝ կերտել դրական վարկային պատմություն և օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու ճանապարհին
  • տեղյակ լինել գործընկերների, պոտենցիալ հաճախորդների ռիսկայնության աստիճանին` նրանց ֆինանսական պարտավորությունների կատարման կարգապահության նախկին փորձի վերաբերյալ տեղեկության շնորհիվ
  • ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները և մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերին
  • առավել տեղեկացված լինել պոտենցյալ վարկառուների մասին և դրա շնորհիվ հնարավորություն ունենալ կայացնել վարկավորման ճիշտ որոշումներկարդալ ավելին
Առցանց ինքնահարցում
Ձեր ԱՔՌԱ սքորի և մյուս զեկույցների ամբողջական
նկարագրությունը առցանց եղանակով
Ինչպե՞ս կարելի է ստանալ առցանց վարկային զեկույց:
  • Այցելել «ԱՔՌԱ» գրասենյակ:
  • Ստանալ «Առցանց ինքնահարցման» պրոֆիլի մուտքային անուն:
  • Այցելել www.acra.am ինտերնետային կայք և ստանալ զեկույց:
Ուշադրությու'ն ձեռք բերեք վարկային զեկույցները առցանց և կխնայեք Ձեր գումարի 50% -ը:
 
Thawte
Կայքի քարտեզ
Տեսնել