|
Վարկային բյուրոն ժամանակակից ֆինանսական համակարգի ամենակարևոր ինստիտուտներից է: Այն տեղեկատվական բանկ է, որը հավաքագրում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ռիսկայնությունը բնութագրող տեղեկություններ` ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից: Այսօր զարգացած
ֆինանսական դաշտ ունեցող
բոլոր
երկրներում
վարկային
բյուրոն
համարվում է
ֆինանսական
գործառույթների
շղթայի անբաժան
մասը: Այդ
կառույցը խթանում
է նաև բանկային
ծառայությունների
ներդրումն ու
տարածումը:
ԱՔՌԱ
Քրեդիտ
Ռեփորթինգ ՓԲԸ-ն, որը Հայաստանում
առաջին մասնավոր
վարկային
բյուրոն է,
հիմնադրվել է
2004թ.-ի
հունվարին և
արդեն բազմաթիվ պայմանագրեր է
ստորագրել ՀՀ-ում
գործող բանկերի և վարկային կազմակերպությունների հետ: ԱՔՌԱ
վարկային
բյուրոյի
հիմնական
նպատակն է այդ
կազմակերպություններից
տեղեկատվության
հավաքագրումը,
մշակումը, պարբերաբար
թարմացումն
ու տրամադրումը լիազորված կառույցներին` ապահովելով տվյալների գաղտնիությունը անիրավասու անձանցից:
ԱՔՌԱ-ի
հիմնական
առաքելությունն
է բանկային,
ֆինանսական և
ապահովագրական
ոլորտներում,
ինչպես նաև ընդհանուր
գործարար
դաշտում
լինել ռիսկի գնահատման,
նորանոր
ծառայությունների
մատուցման հիմնական
առաջատարը,
որն ունի հմտությամբ
ու
գիտելիքներով
զինված բարձրորակ
մասնագետներ:
Երկրում
վարկային
բյուրոյի գործունեությունը
կնվազեցնի վարկառուի
ռիսկի գնահատման
ժամանակն ու
ծախսերը,
կօժանդակի ֆինանսական
դաշտի վարկային
ռեսուրսների
առավել
օպտիմալ տեղաբաշխմանը
և կխթանի
վարկավորման
ծավալները:
Այսպիսով,
ԱՔՌԱ
վարկային
բյուրոյի հետ
համագործակցության
շնորհիվ ֆինանսական և առևտրային հաստատությունները
հնարավորություն
են ստանում
- առավել
տեղեկացված
լինել իրենց
հաճախորդների
ռիսկայնությանը`
ունենալով
տեղեկություն
նրանց
ֆինանսական
պարտավորությունների
կատարման կարգապահության
և ներկա
վարկային
պարտավորությունների
մասին,
- կարճ
ժամանակում
ճանաչել ցածր
ռիսկայնություն
ունեցող
հաճախորդներին,
- տեղեկացված
լինել ֆինանսական
պարտավորությունների
նկատմամբ անպարտաճանաչ հաճախորդ
ների
մասին,
- վայրկյանների
ընթացքում
ստանալ
պոտենցիալ հաճախորդների
վարկային
պատմությունն
արտացոլող զեկույց`
խնայելով վարկառուի վարկարժանության գնահատման ծախսն
ու ժամանակը,
- նվազեցնել
ֆինանսական և գործարար դաշտի վարկային
ռիսկը: ԱՔՌԱ-ի
միջոցով յուրաքանչյուր անձ հնարավորություն է ստանում կերտել իր սեփական վարկային պատմությունը և օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այսպիսով, ցանկացած սուբյեկտ սկսում է առավել կարգապահ լինել ֆինանսական և առևտրային հաստատությամ նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում: Արդյունքում
հասարակության
մեջ
ձևավորվում
է ԼԱՎ
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ստեղծելու գիտակցությունը`
որպես ֆինանսական
պարտավորությունների
կատարման լրացուցիչ
խթան:
ԱՔՌԱ
վարկային
բյուրոն իր
համապարփակ
ծառայությունների
միջոցով օգնում
է ֆինանսական
և առևտրային ոլորտի
ներկայացուցիչներին
բացահայտել առավելագույն
արդյունավետ
հեռանկարներ և
կայացնել
հիմնավորված
գործարար
որոշումներ`
հաճախորդների
հետ հարաբերությունները
բարելավելու,
ռիսկի
կառավարման,
խաբեության
կանխարգելման
նպատակով:
|