| Արխիվ |
12/02/08, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ. փետրվարի 11-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ՚ ՓԲ ընկերության և «ՊրոԿրեդիտ Բանկ՚ ՓԲԸ-ի միջև կնքվեց պայմանագիր:
12/02/08, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ. փետրվարի 5-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ՚ ՓԲ ընկերության և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջև կնքվեց պայմանագիր:
07/02/08, Մեդիամաքս լրատվական գործակալություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «վարկային տեղեկատվության շրջանառության եվ վարկային բյուրոների գործունեւության մասին» օրինագծին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են կառավարության մամլո ծառայությունում, օրինագծի նպատակը վարկային բյուրոների գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումն է, ինչպես նաեւ վարկային տեղեկատվության հավաքագրման եւ դրա հիման վրա վարկային զեկույցների պատրաստման գործունեության կանոնակարգումը
Օրինագծին ընդունման հետ կապված, կառավարությունը նաեւ որոշել է փոփոխություններ մտցնել «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին», «Կենտրոնական բանկի մասին» եւ մի շարք այլ օրենքներում: Բոլոր օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Հայաստանի Ազգային Ժողով:
Ինչպես կառավարության նիստում հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն, երկօրյա ժամկետում «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքի նախագիծը կքննարկվի Հարկային պետական ծառայության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ:
01/02/08, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ. փետրվարի 01-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ՚ ՓԲ ընկերության և «Մալաթիա՚ ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ-ի միջև կնքվեց պայմանագիր:
08/04/08, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում ենք, որ ԱՔՌԱ վարկային բյուրոն սույն թվականի ապրիլի 1-ին ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի հետ: Մոտակա օրերին տվյալների բազան կհամալրվի նաև «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ–ի տվյալներով:
Այսպիսով ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերը հանդիսանում են ԱՔՌԱ-ի անդամ կազմակերպություններ:
02/04/07, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ապրիլի 2-ին հանդիսավոր կերպով նշվեց ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից ծառայությունների մատուցման սկիզբը և ԿԲ վարկային ռեգիստրի 4 ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ԿԲ խորհրդի անդամ Կարինե Մինասյանը, ԿԲ Վիճակագրության վարչության պետը, ԿԲ վարկային Ռեգիստրի ամբողջ աշխատակազմը:
ԱՔՌԱ-ի տվյալների շտեմարանում արդեն առկա են տվյալներ մոտ 500 հազար վարկի (ներառյալ նաև մարված վարկերը) և 200 հազար վարկառուի վերաբերյալ: Տվյալների հավաքագրման գործընթացը դեռևս ընթացքում է և նախատեսվում է ավարտել մոտ ապագայում: ԱՔՌԱ-ի հիմնական բաժնետեր են հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկը, առևտրային բանկերը, Dun&Bradstreet ընկերությունը: Բաժնետերերի նման կազմը հնարավորություն է ընձեռում ստեղծել նախադրյալներ վարկային բյուրոյի արագընթաց զարգացման և որակյալ ծառայությունների մատուցման համար: Համաձայն ԱՔՌԱ-ի ռազմավարության, մոտ ապագայում կներդրվի վարկառուների վարկարժանության գնահատման սքորինգային համակարգ, որի շնորհիվ կբարելավվի վարկավորման գործընթացը: ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքներ են տարվում ՀՀ-ում վարկային բյուրոների գործունեությունը կարգավորող օրենսդրական հիմքերի ձևավորման ուղղությամբ:
21/05/08, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ է նշանակվել ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը:
06/06/08, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
2008թ. հունիսի 27-ին ժամը 17:30-ին տեղի կունենա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Վազգեն Սարգսյան 6 հասցեով, ՀՀ կենտրոնական բանկի վարչական շենքում:
02/07/08, Մեդիամաքս լրատվական գործակալություն
Տեղեկատվական ծածկույթի մակարդակով ACRA Credit Reporting-ը առաջատարն է ԱՊՀ-ում
Ներկայումս ACRA վարկային բյուրոյի տվյալների բազայում պահպանվում են 735 հազար վարկառուների վարկային պատմություններ, հայտնել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ, ACRA-ի Խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Արթուր Ջավադյանը հայտարարել է այս մասին հունիսի 27-ին` ելույթ ունենալով ACRA Credit Reporting ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում:
Արթուր Ջավադյանի խոսքերով, ACRA վարկային բյուրոյի այս տարեկան ժողովն առանձնանում է նրանով, որ բյուրոյի հետ արդեն համագործակցում են Հայաստանի բոլոր առեւտրային բանկերը եւ 10 վարկային կազմակերպություններ:
«ACRA-ն աջակցելու է Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակի բարձրացմանը, եւ ֆինանսական կազմակերպությունները կկարողանան շատ ավելի արագ որոշումներ կայացնել վարկերի տրամադրման վերաբերյալ», - ասել է Արթուր Ջավադյանը:
ACRA վարկային բյուրոյի տնօրեն Արտակ Արզոյանը նշել է, որ 2007թ. վերջում վարկային բյուրոյի տեղեկատվական ծածկույթը Հայաստանի հասուն բնակչության հաշվարկով հասել էր 24%-ի, իսկ ներկայումս ACRA-ն իր տրամադրության տակ ունի Հայաստանի հասուն բնակչության վարկային պատմությունների 33%-ը, ինչը համատեղելի է միջազգային չափանիշների հետ եւ լավագույն ցուցանիշն է ԱՊՀ երկրներում:
2008 թվականի առաջին եռամսյակում բյուրոյի եկամուտները վարկային պատմությունների վաճառքից կազմել են 49 մլն դրամ:
Խոսելով զարգացման հետագա ծրագրերի մասին, Արտակ Արզոյանը նշել է նոր ծրագրերի մշակումը, որոնց թվում են վարկային պորտֆելի վիճակագրական վերլուծությունը, վարկային սքորինգը եւ փոխառուի մոնիտորինգը: ACRA-ի ծրագրերից է նաեւ տվյալների նոր աղբյուրների ներգրավումը (կոմունալ-կենցաղային ծառայությունների իրականացնող ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, ճանապարհային ոստիկանության, դատարանների եւ այլ կազմակերպությունների աղբյուրներ), համակարգի տեխնիկական եւ ծրագրային վերազինումը, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշների ներդրումը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինասական հատվածի զարգացման ծրագրի (USAID-FSDP) հետ համագործակցության խորացումը:
ARCA վարկային բյուրոն հիմնադրվել է 2004 թվականին եւ միակ մասնավոր վարկային բյուրոն է Հայաստանում: Բյուրոն համագործակցում է Հայաստանի բոլոր առեւտրային բանկերի եւ 10 վարկային կազմակերպությունների հետ:
Վարկային բյուրոյի բաժնետերերն են Հայաստանի 17 առեւտրային բանկեր եւ 1 վարկային կազմակերպություն, որոնց պատկանում են բաժնետոմսերի 52.92%, Credential Inc-ը (13.03%), Հայաստանի ԿԲ-ն (10%), Smart Tech ՓԲԸ-ն (8.99%), Dun&Bradstreet-ը (2.52%) եւ այլ բաժնետերեր:
|
|