| Արխիվ |
23/03/07, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Հաշվի առնելով տվյալների բազայում հավաքագրված տեղեկատվության զգալի ծավալները (մոտ 500 հազար մարված և գործող վարկեր), ԱՔՌԱ-ի Տնօրենների խորհուրդը որոշել է անցնել ծառայությունների մատուցման վճարովի հիմունքների 2007թ. ապրիլի 1-ից սկսած: Ուստի ԱՔՌԱ վարկային բյուրոյի հետ պայմանագիր կնքած բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կատարված հարցումները ս/թ. ապրիլի 1-ից սկսած լինելու են վճարովի` համաձայն հաստատված սակագների:
02/04/07, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ապրիլի 2-ին հանդիսավոր կերպով նշվեց ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից ծառայությունների մատուցման սկիզբը և ԿԲ վարկային ռեգիստրի 4 ամյակը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ԿԲ խորհրդի անդամ Կարինե Մինասյանը, ԿԲ Վիճակագրության վարչության պետը, ԿԲ վարկային Ռեգիստրի ամբողջ աշխատակազմը:
ԱՔՌԱ-ի տվյալների շտեմարանում արդեն առկա են տվյալներ մոտ 500 հազար վարկի (ներառյալ նաև մարված վարկերը) և 200 հազար վարկառուի վերաբերյալ: Տվյալների հավաքագրման գործընթացը դեռևս ընթացքում է և նախատեսվում է ավարտել մոտ ապագայում: ԱՔՌԱ-ի հիմնական բաժնետեր են հանդիսանում ՀՀ կենտրոնական բանկը, առևտրային բանկերը, Dun&Bradstreet ընկերությունը: Բաժնետերերի նման կազմը հնարավորություն է ընձեռում ստեղծել նախադրյալներ վարկային բյուրոյի արագընթաց զարգացման և որակյալ ծառայությունների մատուցման համար: Համաձայն ԱՔՌԱ-ի ռազմավարության, մոտ ապագայում կներդրվի վարկառուների վարկարժանության գնահատման սքորինգային համակարգ, որի շնորհիվ կբարելավվի վարկավորման գործընթացը: ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքներ են տարվում ՀՀ-ում վարկային բյուրոների գործունեությունը կարգավորող օրենսդրական հիմքերի ձևավորման ուղղությամբ:
06/06/07, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ. հունիսի 29-ին ժամը 18:00-ին տեղի կունենա «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲ ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը Մամիկոնյանց 48 հասցեով, ընկերության գրասենյակային տարածքում:
21/09/07, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ. սեպտեմբերի 19-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ՚ ՓԲ ընկերության և ««Կասկադ Կրեդիտ՚ ունիվերսալ վարկային կազմակերպություն՚ ՓԲԸ միջև կնքվեց պայմանագիր:
04/10/07, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ. հոկտեմբերի 02-ին «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ՚ ՓԲ ընկերության և ««Սեֆ Ինթերնեյշնլ՚ ունիվերսալ վարկային կազմակերպություն՚ ՍՊԸ միջև կնքվեց պայմանագիր:
17/12/07, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ. դեկտեմբերի 21-ին ժամը 17:00-ին տեղի կունենա ՙԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ՚ փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովը Մամիկոնյանց 48 հասցեով, ընկերության գրասենյակային տարածքում:
|