|
|
|
|
Արխիվ
22.01.05, /ԱՔՌԱ-ի մամուլի ծառայություն/ 2005թ.-ի
հունվարի
22-ից 26-ը ԱՔՌԱ վարկային
բյուրոյի
ղեկավարության
հրավերով
Հայաստան
ժամանեցին
Դան էնդ
Բրեդստրիթ
ընկերության
ներկայացուցիչները`
գործադիր
տնօրեն Ռաջեշ Միրչանդանիի
գլխավորությամբ:
Նրանք հանդիպումներ
ունեցան
ՀՀ Կենտրոնական
Բանկի , Համաշխարհային
Բանկի, Հայաստանի բանկային ոլորտի
և միջազգային
կազմակերպությունների
ներկայացուցիչների
հետ: Պրն.
Միրչանդաին
նշեց, որ
Հայաստանի ժամանակակից
ֆինանսական
դաշտը արդեն հասունացել
է մասնավոր
վարկային
բյուրոյի
ծառայությունների
համար: Ավելին, վարկային բյուրոյի ծառայությունները
զգալիորեն
կխթանեն սպառողական
և հիփոթեքային
վարկերի ծավալները
և պլաստիկ
քարտերի շուկան: Պրն. Միրչանդանին
այն կարծիքին
է, որ
ԱՔՌԱ-ի և Դան
էնդ Բրեդստրիթի
գործակցությունը
կծառայի որպես լրացուցիչ
խթան մեր
երկրի ռեյտինգի աճի համար:
Դան էնդ Բրեդստրիթը
վարկային
բյուրոների
գործունեության
ծավալման,
գործարար
տեղեկության
փոխանակման,
վարկային
ռիսկի գնահատման
և կառավարման
մեջ մասնագիտացած
խոշորագույն
ընկերություններից
մեկն է: Այս միջազգային
կորպորացիան
աշխարհի 100
երկրներում
ունի իր
գրասենյակները:
Դան էնդ
Բրեդստրիթի
տվյալների
բազան պարունակում
է 48 միլիոն
ընկերությունների
տվյալներ,
որոնցից 10 միլիոնը գտնվում են Միացյալ
Նահանգներում:
18.01.05, /ԱՔՌԱ-ի մամուլի ծառայություն/
2005
թ.-ի հունվարի
18-ին գերմանական
խոշորագույն
Շուֆա վարկային բյուրոյի պատվիրակությունը
ժամանեց Հայաստան: Եռօրյա այցի ընթացքում
Շուֆա և
ԱՔՌԱ վարկային
բյուրոների
ներկայացուցիչները
բանակցեցին հետագա գործակցության
վերաբերյալ:
Պատվիրակությունը ծանոթացավ
ԱՔՌԱ վարկային
բյուրոյի
վերջին զարգացումներին: Քննարկվեցին ԱՔՌԱ-ի
համակարգչային
փաթեթի առանձնահատկությունները:
Բանակցությունների
արդյունքում
Շուֆայի ղեկավարությունը
ԱՔՌԱ վարկային
բյուրոյին
ներկայացրեց
գործակցության
մանրամասները
նկարագրող
պաշտոնական
առաջարկ:
Այժմ այդ առաջարկը քննարկվում
է ԱՔՌԱ-ի գործադիր
մարմիների
և բաժնետերերի
կողմից:
01.01.05, /ԱՔՌԱ-ի մամուլի ծառայություն/ ԱՔՌԱ
վարկային
բյուրոն շնորհավորում
է ձեր Նոր
տարին և Սուրբ Ծնունդը: Թող սկսվող
2005 թ.-ը լինի հաջողության,
երջանկության,
խաղաղության
և բարեկեցության
տարի: Մենք
կօգնենք ձեզ կերտել
և պահպանել
դրական վարկային պատմություն`
դարձնելով
այն ձեր
բարեկեցության
լրացուցիչ
խթանը:
Հարգանքով,
ԱՔՌԱ
վարկային
բյուրո
02.02.05,/ԱՔՌԱ-ի մամուլի
ծառայություն/
ԱՔՌԱ
վարկային
բյուրոյի
պատվիրակությունը
հրավիրվել
էր Հնդկաստան`
“Դան էնդ
Բրեդստրիթ”
և “Սիբիլ” խոշոր ընկերություների հրավերով:
Պատվիրակությունը, որի
կազմում ընդգրկված
էին ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Ա. Մելքոնյանը,
ֆինանսական
տնօրեն Կ. Բադալյանը
և տեխնիկական
տնօրեն Ա. Մանուկյանը,
հնգօրյա այցի օրերին
այցելեց Չեննայ` գործարար
տեղեկություն
տրամադրող
գրասենյակ
և Մամբայում
գտնվող վարկային բյուրո:
Այցի նպատակն
էր ծանոթանալ
“Դան էնդ
Բրեդստրիթ”
ընկերության
համակարգի
հետ, վերլուծել
նրանց համակարգչային
փաթեթի մանրամասները
և շարունակել
երկու ընկերությունների
միջև գործակցության
բանակցությունները:
31/03/05/ԱՐՄԵՆՊՐԵՍ
Լրատվական Գործակալություն/: «ԱՔՌԱ»
վարկային
բյուրոն
մինչեւ
մայիսի
20-ը
կսկսի
վարկային
զեկույցների
տրամադրումը:
Բյուրոյի
մարքեթինգի
եւ
հասարակության
հետ
կապերի
պատասխանատու
Լուսինե
Վարդանյանի
խոսքով,
բյուրոյում
ներդրված
ավտոմատացված
ծրագրային
փաթեթում
արդեն
իսկ
տեղեկություններ
են
հավաքագրվում
վարկային
բյուրոյի
հետ
գործակցող
բանկերից,
միկրոֆինանսավորող
կազմակերպություններից,
կոմունալ
սպասարկման
ծառայություններից:
Նախատեսվում
է, որ տեղեկություններ
կստացվեն
նաեւ
դատարաններից՝
իրավաբանական
անձանց
սնանկությունների
մասին:
Առաջիկայում
նախատեսվում
է նաեւ
տեղեկությունների
փոխանակում
ապահովագրական
կազմակերպությունների
հետ:
Բյուրոն
կհավաքագրի
նաեւ
իրավաբանական
անձանց
դեբիտորական
պարտքերի
մասին
տեղեկություններ:
Մինչ
այդ,
վարկային
բյուրոն
մշակել
է կրթական
ծրագիր,
որը
կիրականացվի
Երեւանում
եւ
մարզերում:
Լ.Վարդանյանը
տեղեկացրեց,
որ
մարզերում
ծրագիրը
կիրականացվի
«Եվրասիա»
հիմնադրամի
եւ
Փոքր
ու
միջին
ձեռներեցության
զարգացման
ազգային
կենտրոնի
հետ
համատեղ:
Կրթական
ծրագիրը
ներառում
է սեմինարներ,
որոնց
ընթացքում
հանգամանորեն
կներկայացվի
վարկային
բյուրոյի,
մասնավորապես՝
«ԱՔՌԱ»-ի նպատակն
ու
գործառույթները:
Սեմինարներին
կմասնակցեն
մարզերի
փոքր
եւ
միջին
ձեռնարկատերեր,
տեղական
ինքնակառավարման
մարմինների
ներկայացուցիչներ:
Կարեւոր
համարելով
նաեւ
ուսանողների
տեղեկացվածությունը՝
ԱՔՌԱ-ն սեմինարներ
եւ
դասախոսություններ
կկազմակերպի
նաեւ
կրթական
հաստատություններում:
Բացի
այդ,
ԱՔՌԱ
վարկային
բյուրոն
կմասնակցի
ապրիլի
5-8-ը
Երեւանի
պետական
տնտեսագիտական
ինստիտուտում
կայանալիք
համաժողովին՝
«Հայաստանի
տնտեսությունը
երեկ,
այսօր,
վաղը»
թեմայով:
Վարկային
բյուրոյի
կրթական
ծրագիրը
կմեկնարկի
Սյունիքում:
Այնուհետեւ
կազամկերպիչները
կայցելեն
Գեղարքունիք,
Լոռի,
Շիրակ:
Ըստ
Լ. Վարդանյանի,
2004թ.-ի աշնանը
համանման
միջոցառումներ
արդեն
կազմակերպվել
են
Շիրակում
եւ
Տավուշում:
Նա
նշեց,
որ
սեմինարները
նպատակ
ունեն
հասարակությանն
առավելագույն
տեղեկացնել
վարկային
բյուրոյի
հետ
գործակցելու
առավելությունների
մասին.
ինչպես
ստեղծել
լավ
վարկային
պատմություն
եւ
այն
ծառայեցնել
առավել
նպաստավոր
պայմաններով՝
ցածր
տոկոսադրույքով,
երկարաժամկետ
վարկ
վերցնելու
նպատակին:
Լ.Վարդանյանի
խոսքով,
բացառված
չէ,
որ
լավ
վարկային
պատմությունը
հետագայում
մեղմացնի
գրավի
պահանջը:
«ԱՔՌԱ»-ի կրթական
ծրագրի
գլխավոր
առաքելությունն
այն
է, որ յուրաքանչյուր
քաղաքացի
վստահ
լինի,
որ
կարող
է կառուցել
եւ
սեփական
շահին
ծառայեցնել
վարկային
լավ
պատմությունը:
06/04/05,ԱՐՄԵՆՊՐԵՍ Լրատվական
Գործակալություն: «ԱՔՌԱ» վարկային բյուրոն, որը 2004թ.ի հունվարին գրանցվել է որպես ՍՊԸ, առաջիկայում
վերաձևակերպվելով ՓԲԸ-ի` կանցնի կորպորատիվ կառավարման համակարգի: Ըստ Բյուրոյի շուկայավարության եւ հասարակության հետ կապերի պատասխանատու Լուսինե Վարդանյանի՝ բյուրոյում կստեղծվի խորհրդատվական խորհուրդ, որին կմասնակիցեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, ԱՄՆ-ի ՄԶԳ-ն, KfW բանկը: Բանակցություններ են վարվում նաեւ Համաշխարհային Բանկի հետ՝ վերջինիս խորհրդատվական խորհրդում ներգրավելու նպատակով: Նման խոշոր ֆինանսական կազմակերպությունների ներկայությունը բյուրոյում կարող է ապագայում լուրջ դեր խաղալ այդ կառույցների կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարվելիք ներդրումների աճի հարցում: Սակայն խորհրդատվական խորհրդում այդ կառույցների ներկայությունը նախ եւ առաջ վկայում է այն մասին, որ բյուրոն գործելու է առավելագույս թափանցիկ:
Նախատեսվում է նաեւ, որ բյուրոյի կապիտալում մասնակցություն կունենան նաեւ այնպիսի համաշխարհային խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են «DUN & BRADSTREET» եւ գերմանական «Schufa» վարկային բյուրոները: Լ. Վարդանյանի խոսքերով՝ այս երկու կազմակերպությունները վարկային բյուրոներ լինելուց բացի, տեղեկատվական ծառայություններ են մատուցում ողջ աշխարհում: Ապագայում բյուրոն կտրամադրի միջազգային վարկային զեկույցներ, որոնք ընդհանուր տեղեկություններ կպարունակեն կազակերպությունների վերաբերյալ: Ի դեպ, «ԱՔՌԱ»-ն կդառնա նաեւ Եվրոպական վարկային բյուրոների ասոցիացիայի անդամ:
21/05/05,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՔՌԱ վարկային բյուրոն եւ Դան ընդ Բրեդստրիթ (D&B) ընկերությունն այսօր ստորագրեցին գործակցության պայմանագիր: Պայմանագիրը ենթադրում է, որ D&B ընկերությունը ԱՔՌԱ վարկային բյուրոյի համակարգում կներդնի ժամանակակից տեխնոլոգիաներ եւ կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն, բացի այդ, D&B-ը դառնում է ԱՔՌԱ-ի 5 տոկոսի բաժնետերը: ԱՔՌԱ-ի հիմնադիր նախագահ Արմեն Վարդանյանի խոսքերով, այս համագործակցությունը շահեկան չէ ոչ միայն Հայաստանում վարկային բյուրոյի կայացման առումով, այլ միջազգային հեղինակություն վայելով ընկերության ներկայությունը կարող է նպաստել օտարերկրյա ներդրումների գրավմանն ու երկրի նկատմամբ վստահության աճին:
Նյու Յորքում 160 տարի առաջ հիմնադրված ընկերության տարեկան եկամուտը կազմում է մոտ 1,4 մլրդ դոլար, այն ունի 92 մլն ընկերությունների մասին տվյալների բազա: Ընկերության՝ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Արեւելքի ռեգիոնալ տնօրեն Ռաջեշ Միրչանդանիի խոսքերով, մինչ պայմանագրի կնքումը իրենք Հայաստանում կատարել են հետազոտություններ եւ եկել եզրակացության, որ բանկային համակարգը գտնվում է այնպիսի զարգացման մակարդակում, երբ անհրաժեշտ է վարկային բյուրոյի առկայություն: Երկու կազմակերպությունների միջեւ համագործակցությունը դեռեւս չի ենթադրում տեղեկատվության փոխանակում, սակայն հետագայում նման փոխանակումը չի բացառվում: Նրա համոզմամբ, բանկերի ներգրավումը վարկային բյուրոյում կարող է երկար ժամանակ պահանջել, քանի որ բանկերին պետք է ներկայացնել գաղափարը: Սակայն համակարգում ներգրավվածությունը միայն ժամանակի խնդիր է եւ դա անխուսափելի է: ԱՔՌԱ-ին ներկայումս անդամակցում են 2-ական բանկ եւ միկրոֆինանսական կազմակերպություն, եւս 3 բանկի եւ 4 միկրոֆինանսական կառույցի հետ բանակցություններ են վարվում:
Ա. Վարդանյանը տեղեկացրեց, որ բացի D&B-ից, ԱՔՌԱ-ի կապիտալում 2 տոկոսով մասնակցում է նաեւ գերմանական «Շուֆա» ընկերությունը: Տեղական բանկերին եւ միկրոֆինանսական կառույցներին եւս առաջարկվում է օգտվել բյուրոյի բաժնետեր դառնալու իրավունքից: «Կոնվերս բանկի» նախագահ Սմբատ Նասիբյանի խոսքերով, բյուրոյի հիմնական եւ ամենակարեւոր դերն այն է, որ այստեղ տեղեկատվություն է հավաքվում ամենատարբեր աղբյուրներից, ինչը հնարավորություն կտա ընտրել լավ հաճախորդների: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վարկային բյուրոների անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ այդ ինստիտուտները բանկերին եւ դրանց հաճախորդներին՝ ելնելով ստեղծված վարկային պատմությունից, հնարավորություն են ընձեռում ավելի ճիշտ գնահատել վարկային ռիսկերը: Բոլոր քաղաքացիներն ու ձեռներեցները պետք է ձգտեն ունենալ լավ վարկային պատմություն, ինչը արդեն հիմք է, որպեսզի բանկերը հեշտությամբ եւ ավելի արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրեն: Սա բարենպաստ միջավայր է ստեղծում վարկային շուկայի զարգացման համար:
Նա նշեց, որ անհրաժեշտ է աջակցել վարկային բյուրոներին կայացման գործում: Անհրաժեշտ է նախեւառաջ ստեղծել համապատասխան օրենսդրություն, որով կարմագրվի այդ սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները: Օրենսդրությունը պետք է համապատասխանի միջազգային չափանիժներին, ինչը հնարավորություն կտա, որ հայաստանյան վարկային բյուրոների պատմություններից օգտվեն նաեւ ՀՀ տարածքից դուրս գործող բանկերը: Սա իր հերթին բարենպաստ պայմաններ կստեղծի, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան օգտվել ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի բանկային համակարգերից:
06/05/05,Դելովոյ Էքսպրես N17 (625): «Վստահիր, բայց ստուգիր» հայտնի ասացվածքը հատկապես արդիական է այսօրվա գործարար աշխարհի համար: Հենց այստեղ է, որ գործընկերները հակված են միմյանց վստահելու, բայց միևնույն ժամանակ նաև միմյանց մանրակրկիտ ստուգելու: Եվ սա ամենևին էլ վիրավորական չէ: Ավելին, նման «ստուգումների» իրականացման համար այժմ գոյություն ունեն վարկային բյուրոների նման կառույցներ, որոնք հմուտ կերպով և լիովին օրինական ճանապարհներով կատարում են ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին ինֆորմացիայի հավաքագրում և մշակում:
Մոտավորապես մեկ տարի առաջ Հայաստանում իր հիմնադրման մասին հայտարարեց ԱՔՌԱ վարկային բյուրոն: Բյուրոն իր վրա գրավեց աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Դան ընդ Բրեդստրիթի ԱՊՀ երկրներում ներկայացուցչի ուշադրությունը նույնիսկ այն ժամանակ, երբ այն դեռ գտնվում էր զարգացման նախնական փուլում:
Բայց որքան զարմացավ ԱՔՌԱ վարկային բյուրոյի ղեկավարությունը, երբ պարզվեց, որ Դան ընդ Բրեդստրիթ ընկերությունը Հայաստանում արդեն ունի իր «հաճախորդները»: Այդ հաճախորդներից է Հայաստանում քաջ հայտնի, համաշխարհային խոշոր ընկերությունների արտադրած համակարգչային տեխնիկայի առք ու վաճառքով զբաղվող Բիլայն ընկերությունը:
Արմինֆոյի թղթակիցը, զրուցելով Բիլայն ընկերության տնօրեն պրն. Հայկ Խանջյանի հետ, տեղեկացավ այն մասին, թե ինչպես է նրանց ընկերությունը հայտնվել Դան ընդ Բրեդստրիթ ընկերության ռեյթինգային ցանկում.
- Մենք մեր գործունեությունը սկսել ենք 1996թ.-ից: Մեր գործընկերների թվում կարող եմ նշել այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են IBM, CANON, APC, SIEMENS ընկերությունները: Նման ընկերությունների հետ աշխատելիս հաջողության հիմնական գրավականը նրանց չափանիշներին համապատասխանելն է: Նախ և առաջ, նշեմ, որ մենք չենք զբաղվում միայն համակարգչային տեխնիկայի առք ու վաճառքով, այլ ապահովում ենք նաև վաճառված տեխնիկայի երաշխիքային սպասարկումը: Եվ իհարկե մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման ընկերությունների հետ պայմանագիր կնքել, եթե վստահ չլինենք, որ կարող ենք ապահովել ծառայության անհրաժեշտ բարձր որակ:
Շնորհիվ մեր այս մոտեցման Բիլայնը բազմիցս շահել է համակարգչային տեխնիկայի ներկրման, ինչպես նաև պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, խոշոր ձեռնարկությունների և առևտրային բանկերի համար ներքին ցանցերի նախագծման և անցկացման տենդերներ:
Մեր ընկերության ֆինանսական միջոցները երբեք այսքան ահռելի չեն եղել, և բացի այդ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող տենդերում հաղթելու համար հատուկ ուշադրություն է դարձվում ընկերության կայունությանը, հուսալիությանը և վարկարժանությանը: Այս հարցում մեզ համար մեծ օգնություն էին HP, IBM, APC ընկերությունների կողմից տրամադրվող վարկերը: Նման վստահությունը մեր կողմից ձեռք է բերվել 1998 թ.-ին ստացած վարկային ռիսկի գործակցի միջոցով: Դան ընդ Բրեդստրիթ ընկերության մոսկովյան ներկայացուցիչը դիմեց մեզ՝ առաջարկելով կամավոր հիմունքներով իրենց ուղարկել մեր բոլոր ֆինանսական փաստաթղթերը և ընկերության մասին տվյալներ:
Այն ժամանակ մենք դեռ լիովին չէինք պատկերացնում դրա անհրաժեշտությունը, սակայն միևնույն ժամանակ հասկանում էինք, որ նման տեղեկատվական գործակալության ցուցակում գտնվելը զգալիորեն կբարձրացնի մեր վարկային հնարավորությունները: Մենք որոշեցինք դիմել այդ քայլին և մի քանի տարի շարունակ նրանց էինք տրամադրում մեր ֆինանսական հաշվետվությունները: Արդյունքում, մեր ընկերությունը հայտնվեց եվրոպական ընկերությունների շարքում և ստացավ հատուկ համար ունեցող իր անձնագիրը:
- Ո՞վ էր վճարում այդ ծառայությունների համար:
- Չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ մեր գործընկերները: Ամեն դեպքում, տվյալների հավաքագրումից քիչ անց IBM ընկերությունից ստացանք մեր առաջին մեծ վարկը, որը օգնեց մեզ Հայաստան ներկրել մեծաքանակ ապրանքներ և այսպիսով համապատասխանել տենդերների պահանջներին: Եթե ընկերությունը թաքցնելու ոչինչ չունի, եթե նա մշտապես վճարում է իր հարկերը, ապա ինֆորմացիայի տրամադրման մեջ վտանգավոր ոչինչ չկա: Մենք ստացել ենք վարկային ռիսկի մեր գործակիցը և եվրոպական ընկերությունների մատյանում մեր ընկերությանը հատկացված համար: Ի դեպ, մինչև 2000թ. մենք այդ մատյանում միակ գրանցված հայկական ընկերությունն էինք:
Այսօր արդեն ես համոզված եմ, որ մեր ինֆորմացիան ստանալու համար Դան ընդ Բրեդստրիթ ընկերությանը դիմում են նաև մեր այլ գործընկերներ:
Օր օրի մենք ավելի շատ ենք զգում վարկային բյուրոյի հետ համագործակցության օգուտները: Մեր ընկերությունը միակն էր, որին ԱրմենՏելի հետ պայմանագիր կնքելուց հետո APC-ի կողմից հնարավորություն տրվեց մեկ տարով հետաձգել վճարումները: Սա APC-ի առաջին նման քայլն էր, և այդ ամենը կատարվեց շնորհիվ այն փաստի, որ APC-ը հնարավորություն էր ունեցել ստանալ և ուսումնասիրել մեր ընկերության մասին հավաստի տեղեկություններ:
- Ինչպե՞
ս եք վերաբերվում Հայաստանում ԱՔՌԱ վարկային բյուրոյի ստեղծմանը:
- Վարկային բյուրոյի ստեղծումը մեր երկրում համարում եմ բիզնեսի զարգացման համար կարևոր քայլ: Գոյություն ունեն մի շարք կազմակերպություններ, որոնք ցանկանում են համագործակցել օտարերկրյա ընկերությունների հետ, սակայն դրա համար նրանց անհրաժեշտ է մեզ պես ձեռք բերել իրենց վարկային ռիսկի գործակիցը:
Չ՞է որ դրական վարկային զեկույցի առկայությունը ընկերության հաջողության և միջազգային ընկերությունների հետ համագործակցության գրավականն է: Եվ այստեղ շատ էական է այն հանգամանքը, որ ԱՔՌԱ վարկային բյուրոն Հայաստանում ներկայացնում է այնպիսի հեղինակավոր ընկերություն, ինչպիսին Դան ընդ Բրեդստրիթն է:
- Պատրա՞ստ է ձեր ընկերությունը անհրաժեշտության դեպքում վճարել վարկային բյուրոյից ստացվող տեղեկությունների համար:
- Միանշանակ այո, հատկապես եթե իր միջազգային կապերի շնորհիվ ԱՔՌԱ-ն տեղեկություններ տրամադրի նաև օտարերկրյա ընկերությունների վերաբերյալ:
Գոյություն ունեն սակավ հայտնի արտասահմանյան ընկերություններ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, որոնք սակայն հաճախ առաջին հայացքին վստահություն չեն ներշնչում: Տվյալ ընկերության նկատմամբ վստահություն ձեռք բերելու համար պետք է նրա մասին ունենալ հավաստի տեղեկություններ, որոնց համար մենք լիովին պատրաստ ենք վճարել:
22/06/05,Արմինֆո: ԱՔՌԱ հայկական մասնավոր վարկային բյուրոյի անդամներ են դարձել Զարգացման հայկական բանկ»-ը և «Կոնվերս Բանկ»-ը: Ինչպես ԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց ԱՔՌԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանը, կնքման գործընթացում է «Կոնվերս Բանկ»-ի՝ մասնավոր վարկային բյուրոյի բաժնետերերի կազմի մեջ մտնելու մասին պայմանագիրը: Նրա խոսքով, արդեն պայմանագրեր են ստորագրվել միկրոֆինանսական կազմակերպությունների մեծ մասի հետ, և սկսվել է տվյալների բեռնումը: ԱՔՌԱ-ն նաև ժամկետանց ֆինանսական պարտավորությունների առնչությամբ տեղեկատվություն է հավաքում տարբեր առևտրային ընկերություններից: Այս առնչությամբ արդեն համաձայնագրեր են ստորագրվել մի շարք ռիելթորական ընկերությունների, խոշոր ինտերնետ պրովայդերների, հիմնական դեղագործական ընկերությունների հետ: Համագործակցության մասին համաձայնագրեր են ստորագրվել ՀայՌուսգազարդի, 12 մայրաքաղաքային համայնքներից 8-ի հետ, բանակցություններ են տարվում ջրմուղի, հեռախոսակապի և էլեկտրաէներգիայի ծառայությունների հետ: Բացի այդ ԱՔՌԱ-ի տնօրենը, հաջողությամբ են ընթացնում բանակցությունները ֆինանսական համակարգի մի շարք նոր սուբյեկտների՝ վերջերս ձևավորված բանկերի, վարկային և ֆակտորինգային կազմակերպությունների հետ: Ներկայումս տեղի է ունենում ստացված տեղեկատվության բեռնումը ԱՔՌԱ-ի տվյալների բազա, որտեղ այն գտնվում և դասակարգվում է՝ ըստ տեսակի և խմբերի:
Նշենք, որ ԱՔՌԱ-ի տվյալների բազան բաժանված է ֆինանսական հատվածից և ոչ ֆինանսական հատվածից ստացված տվյալների: Առանձին բլոկով կհավաքվի ապահովագրական ընկերություններից տեղեկատվությունը: Ըստ որում, ֆինանսական հատվածի ներկայացուցիչները կարող են օգտվել ոչ ֆինանսական հատվածի մասին տեղեկատվությունից, սակայն վերջինս ֆինանսական հատվածից տվյալների հարցման իրավունք չունի: Անհրաժեշտ է նշել, որ առանձին սուբյեկտների մասին ԱՔՌԱ-ի կողմից հավաքվող տեղեկատվությունը բնորոշում է միայն վերջիններիս բարեխղճության աստիճանը իրենց ֆինանսական պարտավորությունների կատարման առումով՝ գումարած որոշակի իդենտիֆիկացիոն տվյալներ: Ըստ որում, սեռը, կրոնը, ընտանեկան դրությունը, կոնկրետ սուբյեկտի եկամուտը ԱՔՌԱ-ի տվյալների բազայում սկզբունքորեն չեն ամրագրվում: Տեղին է նշել, որ վարկային բյուրոյի անդամներ, այսինքն՝ ԱՔՌԱ-ի տեղեկատվական բազայի օգտվողներ կարող են լինել բացառապես այն կազմակերպությունները, որոնք իրականացնում են ընկերությունների կամ ֆիզիկական անձանց վարկավորում: Սակայն, նույնիսկ վարկային բյուրոյի անդամների համար որոշակի սույբկետի տվյալներից օգտվելու համար անհրաժեշտ է ստանալ այդ սուբյեկտի գրավոր համաձայնությունը:
15/09/05, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունները սկսում են կիրառել բնակչության վարկավորման նոր տեխնոլոգիաներ ու մոտեցումներ: ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանն այսօր ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց, որ ԱՔՌԱ-ի կողմից առաջարկվող նորույթը վարկային պատմությունների վերլուծությունն է, որը վարկատուներին հնարավորություն է տալիս առավել հստակ կառավարել վարկավորման ռիսկը, իսկ վարկառուին՝ առավել հեշտ և նպաստավոր պայմաններով վարկեր ստանալ:
Բյուրոյում տվյալներ հավաքագրվում են բոլոր միկրոֆինանսական կազմակերպություններից, երեք հայկական բանկերից՝ «Կոնվերս բանկից», «Զարգացման հայկական բանկից», «Կասկադ բանկից», արդեն նաև վարկային կազմակերպություններից: Պարտքերի, ժամկետանց վճարումների վերաբերյալ տվյալներ են հավաքագրվում նաև այն ընկերություններից, որոնք ունեն դեբիտորների մեծ ցուցակ, օրինակ հանրային և ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններից:
Բյուրոյին անդամակցող «Առաջին հիպոթեքային վարկային կազմակերպության» ղեկավար Դավիթ Աթանեսյանի խոսքերով բյուրոյի ներդրած գործիքը հնարավորություն կտա առավել մանրամասն ուսումնասիրել քաղաքացիների և իրավաբանական անձանց վարկային պատմությունը և առավել արագ պատկերացում կազմել նրանց վարկունակության մասին: Սա կխթանի շուկայի զարգացումը: Նա տեղեկացրեց, որ կազմակերպությունը գալիք տարվա հունվարից կսկսի իրականացնել մի ծրագիր, որը այն քաղաքացիներին, ովքեր ունեն դրական վարկային պատմություն, հնարավորություն կտա առավել բարենպաստ պայմաններով վարկեր վերցնել: Մասնավորապես, եթե վարկային պատմություն չունեցող քաղաքացիներին հիպոթեքային վարկեր է տրամադրում 16 տոկոս տոկոսադրույքով, ապա վարկային դրական պատմություն ձևավորած անձանց այդ վարկերը կտրամադրվեն 12 տոկոս տոկոսադրույքով: Կազմակերպությունն արդեն վերաֆինանսավորում է տարբեր բանկերի կողմից տրամադրված բարձր տոկոսադրույքներով վարկերը: Ի դեպ, ըստ Դ. Աթանեսյանի, վարկային պատմության առկայությունն առավել բարձր է գնահատվում, քան քաղաքացու բարձր աշխատավարձը:
«Կասկադ-կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որ նույնպես անդամակցում է բյուրոյին, վարկեր է տրամադրում տեղական արտադրողներին և զբաղված է կորպորատիվ պարտատոմսերի թողարկման միջոցով կապիտալի շուկայի զարգացմամբ: Կազմակերպության ղեկավար Գարեգին Գևորգյանի խոսքերով, հետաքրքրությունը վարկային բյուրոյի նկատմամբ պայմանավորված է նրանով, որ ԱՔՌԱ-ն ներկայացնում է մասնագիտացված ու որակյալ գործիք, որը հնարավորություն է տալիս on-line ռեժիմով աշխատել քաղաքացիների և իրավաբանական անձանց վարկային պատմության հետ: Բացի այդ, բյուրոն ունի նաև ընթացիկ մոնիտորինգի գործիքներ, որոնք հեշտացնում են վարկային մասնագետի աշխատանքը:
«ՍԵՖ ինտերնեյշնըլ» ունիվերսալ վարկային կազմակերպության նախագահ Վադիմ Ուստվիցկու խոսքերով խոշորագույն հումանիտար «Վորդ Վիժն» կազմակերպության աշխարհում գործող 45 բաժնետերերից մեկը լինելով, իրենց կազմակերպությունը վարկային բյուրոների հետ աշխատանքի մեծ փորձ ունի և վստահ է, որ մասնավոր վարկային բյուրոյի մուտքը Հայաստանի ֆինանսական դաշտը հնարավորություն կտա ապահովել առավել ճկուն և բազմազան ծառայությունների մատուցում:
Ա. Մելքոնյանի խոսքերով, բյուրոյի որդեգրված մոտեցումները հնարավորություն են տալիս մասնավոր կառույցը դարձնել հանրային: Խոսքը հատկապես անդամակցված կազմակերպություններին ԱՔՌԱ-ի բաժնետեր դառնալու առաջարկի մասին է: Բյուրոյի բաժնետերերի մեջ կան բանկեր, բանակցություններ են ընթանում նաև ապահովագրական և վարկային կազմակերպությունների հետ:
Անդրադառնալով տեղեկատվական համակարգի վստահելիությանը, նա ասաց, որ 1,5 մլն դոլար արժողությամբ համակարգում տեղադրված փակ աղբյուրներից հավաքված տեղեկությունն այնուհետև վերադարձվում է նույն աղբյուրներին: Սա տեղեկատվության վստահելիության գլխավոր երաշխիքն է, քանի որ տեղեկություն տրամադրողը նաև տեղեկատվական բազայից օգտվողն է: Բյուրոն տրամադրված տեղեկությունը փոփոխել չի կարող, համակարգը ավտոմատացված է և մարդկային միջամտություն չկա: Եթե քաղաքացին համամիտ չէ հավաքագրված տեղեկության հետ, ապա ԱՔՌԱ-ում կարող են մատնանշել այն աղբյուրները, որտեղից այն հավաքագրվել է: Եթե աղբյուրների մոտ ինֆորմացիայի փոփոխություն լինի, ապա բյուրոյում ևս այն փոփոխվում է: Բացի այդ, քաղաքացին կարող է զեկույցի վերջում մեկնաբանություն տեղադրել և իր անհամաձայնությունը հայտնել կազմված զեկույցին:
Ի դեպ, վարկային զեկույցները տարեկան մեկ անգամ տրամադրվում են անվճար, մեկից ավելիի դեպքերում՝ ծառայությունը վճարովի է: Ֆիզիկական անձի վերաբերյալ վարկային զեկույցի գինը սկսվում է 500 դրամից, իսկ իրավաբանական անձի համար կազմված խոշորագույն զեկույցի ամենաբարձր արժեքը 2500 դրամ է:
08/11/05,Արմինֆո: «ԱՔՌԱ մասնավոր վարկային բյուրոն 7 ֆինանսական կազմակերպությունների (2 բանկ, 1 վարկային և 4 միկրոֆինանսական կազմակերպություն) և 27 ոչ ֆինանսական ընկերությունների (խորհրդատվական ընկերություններ, ինտերնետային կապ տրամադրողներ, անշարժ գույքի և աշխատանքային գործակալություններ, ներմուծող և արտահանող ընկերություններ, խմբագրություններ և այլն) արդեն շնորհել է իր տվյալների բազային միանալու իրավունք», նշել է ԱՔՌԱ վարկային բյուրոյի տնօրեն պրն. Արտակ Մելքոնյանը:
Արդեն իսկ ԱՔՌԱ համակարգ են ներմուծվել ՀՀ առևտրային բանկերից, վարկային և միկրովարկային կազմակերպություններից ստացվող տվյալներ, ինչպես նաև համագործակցություն է սկսվել ՀՀ Տնտեսական դատարանի հետ՝ լուծարումների, սնանկության և դատարանում լսվող այլ տնտեսական վեճերի վերաբերյալ տվյալների հավաքագրման ուղղությամբ: Մոտ ապագայում ԱՔՌԱ-ն նաև պլանավորում է համագործակցել ապահովագրական ընկերությունների հետ:
Մինչև 2005թ.-ի վերջը այն կազմակերպությունները, որոնք արդեն դարձել են կամ կդառնան ԱՔՌԱ-ի անդամ, ԱՔՌԱ-ի կողմից առաջարկվող ծառայություններից օգտվելու դեպքում կունենան 100% զեղչի իրավունք: Բյուրոյի այս որոշումը պայմանավորված է իր անդամների կարիքներն ու սպասելիքները առավելագույնս բավարարելու և որակյալ ծառայություններ մատուցելու նրա անսահման ցանկությամբ:
Հարկ է նաև նշել, որ ԱՔՌԱ վարկային բյուրոն, ի տարբերություն վերջերս հիմնադրված այլ համանման կառույցների, ինքնուրույն է մշակել իր համակարգչային փաթեթը, ինչը նրա նկատմամբ Բյուրոյին տալիս է լիիրավ հեղինակային իրավունքներ: Համակարգչային փաթեթի մշակմանը իր աջակցությունն է հանդես բերել նաև Դան ընդ Բրեդստրիթ ընկերությունը, որի գնահատականի համաձայն այն լիովին համապատասխանում է նման ծրագրերի հանդեպ գոյություն ունեցող պահանջներին և չափանիշներին:
Այժմ ԱՔՌԱ-ի տվյալների բազայում կան 63 հազար սուբյեկտի վերաբերյալ տվյալներ, որոնցից 58 հազարը (ստացված 12 ֆինանսական և 72 ոչ ֆինանսական կազմակերպություններից) արդեն անցել են տվյալների ստուգման և վավերացման գործընթացները, որից հետո գրանցվել ԱՔՌԱ տվյալների բազայում: Ինչպես նշեց պրն. Մելքոնյանը. «Կասկադ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը և բազմաթիվ առևտրային ընկերություններ վերջերս դարձել են ԱՔՌԱ համակարգի անդամ: Բացի այդ բանակցությունները ակտիվորեն զարգանում են նաև ՀՀ բանկերի, ինչպես նաև Կենտրոնական Բանկի հետ:
Նշենք, որ մինչ օրս վարկային բյուրոյին անդամակցած կազմակերպությունների շարքում են Կոնվերս Բանկը, Զարգացման Հայկական Բանկը, Կասկադ Բանկը, բոլոր միկրոֆինանսական կազմակերպությունները, բազմաթիվ վարկային կազմակերպություններ և ապահովագրական ընկերություններ:
ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2003-2004թթ. ամերիկյան «Քրիդենշըլ Ինք.» ընկերության կողմից՝ հիմնվելով ԱՄՆ-ի, Գերմանիայի, Սինգապուրի, Մեքսիկայի, Հնդկաստանի, Չեխիայի, Լիտվայի և Բոսնիայի նմանատիպ ընկերությունների փորձի վրա: Իր ողջ գործունեության ընթացքում ԱՔՌԱ-ն համագործակցել է այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են Ֆեըր Այզըք, Շուֆա, Քոֆաս, ՔրեդիտԻնֆո և Դան ընդ Բրեդստրիթ տեղեկատվական բյուրոները, որոնցից վերջինը համագործակցության արդյունքում դարձել է նաև ԱՔՌԱ-ի բաժնետեր:
12/12/05, Ֆինանսական թերթ: Օրերս կայացավ ԱՔՌԱ վարկային բյուրոյի խորհրդատվական խորհրդի գումարած անդրանիկ ժողովը, որը ներկայացնում էր վարկային բյուրոյի ապագա զարգացումները:
«ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՍՊԸ-ն Հայաստանում առաջին մասնավոր վարկային բյուրոն է, որը հիմնադրվել է 2004թ. հունվար ամսին: Ներկայումս ԱՔՌԱ-ն ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից հավաքագրում է անհատների և կազմակերպությունների ֆինանսական պարտաճանաչությունը բնութագրող տեղեկություններ: Վերջիններս տրամադրվում են բյուրոյի հաճախորդներին՝ բանկերին, վարկային կազմակերպություններին, միկրոֆինանսավորող հաստատություններին, ապահովագրական ընկերություններին և այլն: ԱՔՌԱ-ի մատուցած տեղեկատվությունը շատ կարևոր է ֆինանսական հաստատությունների համար: Տեղեկատվության շնորհիվ բավական հեշտանում է վարկ տրամադրելու որոշում ընդունելու գործընթացը և նվազեցվում վարկային ռիսկը:
Վարկային բյուրոն բանկերին և այլ կազմակերպություններին լայն հնարավորություններ է ընձեռում (վարկավորման դաշտում) հանգամանորեն ծանոթանալ հաճախորդի ռիսկայնության աստիճանին՝ տեղեկանալով նրա վարկային պարտավորությունների կատարմանն ու ֆինանսական կարգապահությանը: Դա զգալիորեն կիջեցնի վարկերի և ապառիկ պայմաններով գործարքների տոկոսադրույքը, և անհատը ֆինանսական գործարք իրականացնելիս կօգտագործի սեփական վարկային պատմությունը, ինչպես նաև պաշտպանված կլինի պարտքերից՝ նվազեցնելով կորստի ռիսկը:
ԱՔՌԱ-ն համագործակցում է երկու խոշորագույն՝ «Դան Ընդ Բրեդսթրիթ» և «Շուֆա» միջազգային վարկային բյուրոների հետ: ԱՔՌԱ-ի ռազմավարական ծրագիրը նախատեսում է ընկերության կորպորատիվ կառավարում՝ միջազգային սկզբունքներով: Կառավարման այդ համակարգում ընդգրկված են USAID, գերմանական KfW, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) և Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչությունները:
Բյուրոյի խորհրդի՝ լրագրողների հետ կայացած հանդիպումն ուղղված էր վերջին զարգացումների քննարկմանը: Յուրաքանչյուր անձ այժմ հնարավորություն ունի կառուցել իր վարկային պատմությունը և վարկերից օգտվելու գործընթացում այդ պատմությունն օգտագործել իր օգտին: Բոլոր պոտենցիալ վարկառու անձինք վարկերից օգտվելիս կկարողանան պարտադրել իրենց վարկավորող հաստատությանը՝ վարկեր տրամադրել արտոնյան պայմաններով, դրական վարկային պատմություն կառուցելու պարագայում:
Քննարկմանը մասնակցում էին Համաշխարհային բանկի տնտեսագետ Կարեն Գրիգորյանը, գերմանական KfW բանկային խմբի ներկայացուցիչ Կարապետ Գևորգյանը և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական մասնագետ Հայկանուշ Բագրատունյանը, ովքեր խիստ կարևորեցին միջազգային կազմակերպությունների դերը բյուրոյի զարգացման գործում: Ըստ նախնական տվյալների՝ մինչև 2008թ.-ի վերջը վարկային ծավալները զգալիորեն կաճեն՝ գերազանցելով 100 մլն. ԱՄՆ դոլարը: ԱՔՌԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանն ասաց.
- Վարկային բյուրոյի հետ համագործակցելու և աշխատելու համար՝ ֆինանսական կազմակերպությունները պետք է պայմանագրեր կնքեն բյուրոյի հետ՝ իրենց վարկային պորտֆելի վերաբերյալ համապատասխան ինֆորմացիա տրամադրելով: Անհրաժեշտ նախապայմաններից մեկն այն է, որ այն լինի մեկ ֆորմատի շրջանակներում և չենթարկվի փոփոխությունների: Այդ ինֆորմացիան վերամշակվելուց և մեր բազան ներմուծելուց հետո՝ կազմակերպությունը կարող է մտնել մեր համակարգ: Աշխատում ենք համակարգի արդիականացման և նոր ծառայությունների ներմուծման ուղղությամբ: Բանկերի և ֆինանսական այլ կառույցների հետ շարունակվում են բանակցություններ ընթանալ՝ համակարգի մեջ նրանց առավելագույնս ներգրավելու ուղղությամբ:
02/12/05, Արմինֆո: Միջազգային դոնոր կազմակերպությունները մտադիր են իրենց ապագա վարկային ծրագրերի ժամանակ խթանել վարկային զեկույցի՝ որպես ռիսկայնության աստիճանի գնահատման վստահելի գործիքի պարտադիր կիրառումը:
2005թ.-ի դեկտեմբերի 1-ին, ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակում կայացավ ԱՔՌԱ-ի խորհրդատվական խորհրդի անդամները, որոնց թվում են Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի (EBRD), Գերմանական զարգացման բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցչությունները, հանդիպել էին քննարկելու միջազգային կազմակերպությունների դերը ՀՀ-ում վարկային բյուրոյի կայացման գործընթացում, մասնավորապես կրթական և տեղեկատվական քարոզարշավի կազմակերպման մեջ:
KfW բանկային խմբի Հայաստանում ներկայացուցիչ Կարապետ Գևորգյանը հանդիպման ժամանակ նշեց, որ վերոնշյալ չափանիշն այժմ քննարկվում է KfW-ի մասնագետների կողմից: Իսկ Համաշխարհային բանկի տնտեսագետ Կարեն Գրիգորյանի խոսքերով, վարկային բյուրոյի տրամադրած տվյալների օգտագործումը շուտով դառնալու է Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի պարտադիր պայման: Արդյունքում, դրական վարկային պատմություն ունեցող վստահելի քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ արտոնյալ պայմաններով վարկեր և փոխառություններ: Ինչպես նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական ծրագրերի կառավարման մասնագետ Հայկանուշ Բագրատունյանը, վարկային բյուրոն ՀՀ ֆինանսական շուկայի կարևորագույն կառույցներից է: Ոլորտում առկա ֆինանսական բնույթի տվյալները վկայում են այն մասին, որ մեր երկրում վարկավորումը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա: Սա որոշ չափով բացատրվում է նրանով, որ ներկայումս բանկերը վարկառուի ռիսկայնության աստիճանի գնահատման համար չունեն բավարար ինֆորմացիա: Կարեն Գրիգորյանի խոսքերով, այն երկրներում, որտեղ արդեն գործում են վարկային բյուրոներ, մասնավոր սեկտորի համար վարկավորումը ավելի քան հասանելի է: Ավելին, այդ երկրների ՀՆԱ-ում մեկ շնչին բաժին ընկած վարկերի տոկոսը զգալիորեն աճում է, ինչը մոտ ապագայում սպասվելիք արդյունք է նաև Հայաստանում: Կարապետ Գևորգյանն իր հերթին նշեց, որ ընթացիկ տարում նույն ցուցանիշը կազմել է 10%, որը համանման տնտեսություն ունեցող այլ երկրների նույն ցուցանիշի համեմատությամբ բավականին ցածր է, բայց հուսադրող է այն հանգամանքը, որ վարկային բյուրոյի առկայության դեպքում այն զգալի կաճի:
ԱՔՌԱ վարկային բյուրոյի գործադիր տնօրեն Արտակ Մելքոնյանի խոսքերով եվրոպական փորձը վարկային բյուրոյի կարևորության վառ ապացույց է վարկավորման և մասնավորապես սպառողական վարկավորման զարգացման մեջ, ինչն իր հերթին ապահովում է ՀՆԱ-ի 2% լրացուցիչ աճ: Ինչպես նշեց պրն. Մելքոնյանը, 2005թ.-ի հունիսից արդեն սկսվել է տվյալների հավաքագրումը: Բացի այդ, ԱՔՌԱ-ն արդեն իր անցամ կազմակերպություններին շնորհել է մուտքի իրավունք, ինչը նրանց տալիս է առցանց ռեժիմով վարկային զեկույցի հարցման հնարավորություն: ԱՔՌԱ համակարգում արդեն կան 60000 սուբյեկտի վերաբերյալ տվյալներ, որոնց 20%-ը վերաբերում են իրավաբանական, իսկ 80%-ը՝ ֆիզիկական անձանց:
|
|