05.12.04,
/ԱՔՌԱ-ի մամուլի
ծառայություն/ Հայաստանի մարզերում
անցկացվող
սեմինարներ
ԱՔՌԱ
վարկային
բյուրոյի
մասնագետները
հրավիրվել
էին մասնակցելու
Երևանի Պետական Համալսարանի
Իջևանի մասնաճյուղում
ուսանողների
և Տավուշի
մարզի փոքր և միջին
ձեռնարկատերերի
համար կազմակերպված
սեմինարներին:
Մեկ այլ սեմինար
էր կազմակերպվել
նաև Արթիկի
մարզի ուսանողների
և փոքր ու
միջին ձեռնարկատերերի
համար:
Սեմինարների հիմնական
նպատակն էր ուսանողությանը
և ՓՄՁ-ներին
ուսուցանել
դրական վարկային պատմության
ստեղծման
և պահպանման
անհրաժեշտության,
ինչպես նաև ապառիկ
գործարքների
կատարման
օգուտների
վերաբերյալ:
Սեմինարների ժամանակ
ԱՔՌԱ-ի մասնագետները
բացատրեցին
նաև մասնավոր
վարկային
բյուրոյի
գաղափարը
և նրա գործունեության
մանրամասները:
Շատ կարևոր
է, որպեսզի
ուսանողները
հասկանան
դրական վարկային պատմության
ստեղծման
նշանակությունը:
Այդ իսկ
պատճառով
ԱՔՌԱ-ն առանձնահատուկ
նշանակություն
է տալիս հասարակության
հենց այս
խավի հետ
հանդիպումներին:
ԱՔՌԱ
վարկային
բյուրոն նախնական համաձայնության
է եկել Երևանի Պետական Համալսարանի
և Երևանի Պետական Տնտեսագիտական
Համալսարանի
տնտեսագիտության
ֆակուլտետների
դեկանների
հետ` սեմինարներ
և հանրակրթական
ծրագրեր կազմակերպելու
վերաբերյալ: