|
Անդամակցեք վարկային բյուրոյին
Ո՞վ
կարող է անդամակցել վարկային բյուրոյին
ԱՔՌԱ
վարկային
բյուրոյի
ծառայությունները
նպատակ ունեն բարելավել
ռիսկի
գնահատման
գործընթացը`
դարձնելով այն
ավելի արդյունավետ:
Վարկային բյուրոյին կարող են անդամակցել բոլոր ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունները, որոնք տրամադրում են վարկեր կամ իրականացնում են հետաձգված վճարումներով գործարքներ:
Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են բանկերը, միկրովարկային
և վարկային կազմակերպությունները, ապահովագրական
ընկերությունները,
հետաձգված վճարումներով գործարք իրականացնող ֆինանսական կառույցները, կենցաղսպասարկման կազմակերպությունները, անհատ ձեռներեցները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:
Ինչպե՞ս անդամակցել Վարկային Բյուրոյին
Վարկային բյուրոյի անդամ
դառնալու
համար
բյուրոյի և
տվյալ կազմակերպություն միջև կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, և սկսվում է տեղեկության փոխանակումը:
Որպեսզի իրավաբանական անձը կամ ֆինանսական հաստատությունը կարողանա ստանալ որևէ
անձի վարկային զեկույցը, պետք է
- ունենա այդ
տեղեկությունը
ստանալու գործարար
կարիք,
- ստանա վարկային պատմության սուբյեկտի գրավոր համաձայնությունը:
|