Հաճախորդներ և անդամներ
 

Վարկային բյուրոյի հետ գործակցելու առավելությունը

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հետ գործակցելուշնորհիվ ֆինանսական հաստատությունը հնարավորություն է ստանում

  • հանգամանորեն ծանոթ լինել հաճախորդի ռիսկայնության աստիճանին` տեղեկանալով նրա վարկային պարտավորությունների կատարմանն ու ֆինանսական կարգապահությանը,


  • վայրկյանների ընթացքում ստանալ պոտենցիալ հաճախորդի վարկային պատմությունն արտացոլող զեկույց` խնայելով ժամանակն ու ծախսերը,


  • զգալիորեն իջեցնել վարկերի և ապառիկ պայմաններով գործարքների տոկոսադրույքը` վարկավորման ռիսկերի նվազման շնորհիվ,


  • նվազեցնել ֆինանսական դաշտում առկա վարկային ռիսկը:


ԱՔՌԱ-ի ակտիվ կրթական-տեղեկատվական արշավը հասարակությանը կտեղեկացնի, որ բանկը գործակցում է այնպիսի կառույցի հետ, որի միջոցով յուրաքանչյուր անձ հնարավորություն է ստանում կերտել սեփական վարկային պատմությունը և օգտագործել այն որպես երաշխիք` ծանրակշիռ ակտիվ, ֆինանսական ծառայություններից օգտվելու ճանապարհին: Այդպիսով, ցանկացած սուբյեկտ սկսում է առավել կարգապահ լինել ֆինանսական հաստատության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում: Դրա շնորհիվ հասարակության մեջ ձևավորվում է ԴՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ստեղծելու գիտակցությունը` որպես ֆինանսական պարտավորությունների կատարման լրացուցիչ խթան:

Հարցեր և առաջարկություններ.

 

 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները