Վարկավորումը Հայաստանում
 

Գործարար վարկեր

Գործարար վարկերը բանկի կողմից տրամադրվող վարկեր են, որոնք տրամադրվում են նոր գործ հիմնելու կամ արդեն գործողը զարգացնելու համար: Իրականում գործարար վարկերը, հատկապես փոքր գործարար վարկերը անհատ գործարարներին տրամադրվող անհատական վարկեր են՝ իրենց գործը զարգացնելու համար: Վարկի դիմորդը կարող է լավ վարկային պատմություն ունենալ, ինչպես նաև լավ գործարար ծրագիր, սակայն բանկը կարող է նրան մերժել վարկ տրամադրելիս՝ ոչ բավարար գրավի առկայության պատճառով: Բավարար նյութական ակտիվներ (օրինակ տներ կամ այլ սեփականություն) ունեցող ցանկացած գործարարի կարող է մերժվել վարկի տրամադրումը:

Այլ բառերով կարելի է ասել, որ փոքր գործարար վարկերը տրամադրվում են ոչ թե Ձեր գործի վիճակից ելնելով, այլ Ձեր անձնական ֆինանսական վիճակից: Այդ պատճառով գործարար վարկի համար դիմելիս պետք է համոզված լինել, որ առկա են լավ վարկային պատմության, լավ գործարար ծրագրի և վարկի ապահովման միջոցները հավաստող բոլոր փաստաթղթերը:

Բանկերը շատ հաճախ վարկավորման հարցում նախապատվությունը տալիս են արդեն գործող հիմնարկությանը ի համեմատ նոր ստեղծվողի: Նոր հիմնադրվող գործի ռիսկայնությունը շատ ավելի բարձր է բանկի համար, քան արդեն գործող բիզնեսինը:

Գործարար վարկ վերցնելիս պետք է տեղեկացված լինել վարկատու հաստատության պահանջներին և փորձել այդ պահանջները առավելապես բավարարել: Դա իր հերթին կերաշխավորի գործարար վարկի ստացումը:

 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները