Ծառայությունները
 

Առևտրային Վարկային Զեկույց

Առևտրային վարկային զեկույցը պարունակում է տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ իրավաբանական անձի ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություններ, որոնք վարկատուներին օգնում են արագ և առավել հիմնավոր գնահատել հաճախորդի վարկարժանությունը:

Առևտրային վարկային զեկույցը լինում է հետևյալ տեսակների`

Առևտրային վարկային զեկույց` ընթացիկ ժամկետանց և դասակարգված վարկերի վերաբերյալ (ԱՌ1) - Սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձանց վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ, վիճակագրական տվյալներ կատարված հարցումների վերաբերյալ, ընթացիկ ժամկետանց և դասակարգված վարկերի վերաբերյալ տեղեկություններ:

Առևտրային վարկային զեկույց` ընթացիկ վիճակ (ԱՌ2) - Սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձանց վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ, կատարված հարցումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ընթացիկ բոլոր վարկերի վերաբերյալ տեղեկություններ:

Առևտրային վարկային զեկույց` ամբողջական (ԱՌ3) - Սուբյեկտ հանդիսացող իրավաբանական անձանց վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ, ընթացիկ և նախկինում մարված բոլոր վարկերի վերաբերյալ տեղեկություններ:

Կազմակերպության վարկային զեկույցը

Որտեղի՞ց կազմակերպությունը կարող է ստանալ սեփական վարկային զեկույցը:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՔՌԱ-ի գրասենյակից վարկային զեկույց ստանալու համար:
Որքա՞ն է տևում վարկային զեկույցի տրամադրումը:
Որքա՞ն պետք է վճարել ԱՔՌԱ-ի գրասենյակից ստացված վարկային զեկույցի համար:
Ինչպե՞ս է ԱՔՌԱ-ն երաշխավորում տեղեկատվության գաղտնիությունը:
Ինչպե՞ս են կատարվում վարկային զեկույցում հայտնաբերված անճշտությունների ուղղումները:

Որտեղի՞ց կազմակերպությունը կարող է ստանալ սեփական վարկային զեկույցը:

Յուրաքանչյուր անձ (ֆիզիկական և իրավաբանական) կարող է իր սեփական վարկային զեկույցը ձեռք բերել ԱՔՌԱ-ի գրասենյակից կամ ԱՔՌԱ-ի հաճախորդ կազմակերպությունից վերջիններիս հետ վարկային կամ կապակցված այլ գործարքի մեջ մտնելու դեպքում:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՔՌԱ-ի գրասենյակից վարկային զեկույց ստանալու համար:

Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

Իրավաբանական անձ (Սուբյեկտ)

  • Վարկային զեկույց ստանալու դիմում  
  • Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականը
  • Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագիրը և անձնագրի պատճենը
  • Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում
    Լիազորագիր` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից
    Լիազորված անձի անձնագիրը և անձնագրի պատճենը
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր

Որքա՞ն է տևում վարկային զեկույցի տրամադրումը:

Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:

Որքա՞ն պետք է կազմակերպությունը վճարի ԱՔՌԱ-ի գրասենյակից ստացված վարկային զեկույցի համար:

Վարկային զեկույցների համար սահմանված են հետևյալ սակագները`

Վարկային զեկույցի տեսակը

Գինը, դրամ (ներառյալ ԱԱՀ)

ԱՌ 1

3,400

ԱՌ 2

5,400

ԱՌ 3

7,200

Ինչպե՞ս է ԱՔՌԱ-ն երաշխավորում տեղեկատվության գաղտնիությունը:

Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:

Ինչպե՞ս են կատարվում վարկային զեկույցում հայտնաբերված անճշտությունների ուղղումները:

Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը: Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:

 

 

 

© ACRA Credit Reporting 2005. Privacy Policy Terms and Conditions