Վարկավորումը Հայաստանում
 

Սպառողական վարկ

Սպառողական վարկերը բնութագրվում են որպես համեմատաբար փոքր գումարով վարկեր տրված ֆիզիկական անձանց՝ սպառողական ապրանքներ, մեքենաներ, տներ գնելու կամ կրթություն և ճանապարհորդություններ ֆինանսավորելու համար:

Սպառողական վարկը սպառողական պահանջմունքների բավարարմանը ուղղված վարկ է , որը

  • փոքր գումարով վարկի տեսակ է, որը հիմնականում տրամադրվում է համապատասխան աշխատավարձ ունեցող անձանց իրենց անձնական սպառման և ապրանքներ գնելու համար և հետվճարը իրականցվում է ամսական վճարումների սկզբունքով:
  • Մասնավոր անձանց ուղղված վարկի տեսակ է, որը տրամադրվում է հիմնվելով վարկառուի վարկարժանության և եկամտի վրա և կիրառվում է բացառապես ոչ առևտրային նպատակներով: Վարկի տրամադրման գրավական է համարվում լավ վարկային պատմությունն ու հեղինակությունը:
  • Տրամադրվող վարկի գումարի և պայմանների չափերը կախված են վարկառուի պահանջներից:

Սպառողական վարկերի մեջ ամենամեծ պահանջարկ ունեցող վարկի տեսակներից մեկը ներկայումս համարվում է հիփոթեքային վարկը: Հիփոթեքային վարկի գրավի առարկան վարկով ձեռք բերվող այդ նույն անշարժ գույքն է:

Ներկայումս Հայաստանի վարկային շուկայում ամենամեծ պահանջարկ ունեցողն ու ամենաարագ զարգացողը դա սպառողական վարկերի շուկան է:

 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները