|
|
|
|
Վարկային քարտեր
Վարկային քարտը միջազգայնորեն ընդունված վճարման միջոց է, որը քարտի պարտապանին թույլ է տալիս վարկով ապրանքներ կամ ծառայություններ գնել ստորագրության պարագայում: Վարկային քարտերը տրամադրվում են այն բանկերի կողմից, որոնք պայմանագիր ունեն միջազգային վարկային քարտեր թողարկող ընկերությունների հետ: Քարտի դիմաց վճարները կատարվում են ամսեկան սկզբունքով: Վարկային քարտերը կարող են օգտագործվել ամենատարբեր ընկերություններում (խանութներ, հյուրանոցներ, ռեստորաններ, տրանսպորտային ընկերություններ և այլն), որոնք համապատասխան վարկային քարտ տրամադրող հաստատության անդամ են: Վարկային քարտերի միջոցով հնարավոր է նաև առձեռն գումար ստանալ այդ տեսակի քարտ սպասարկող բանկոմատներից՝ օգտագործելով քարտի ՓԻՆ կոդը: Միջազգային վարկային քարտեր թողարկող ընկերություններից են ՎԻԶԱ-ն, Մասթերքարտը, Դայներս Քլաբը և Ամերիքըն Էքսպրեսը:
|
|