|
Սեփական վարկային զեկույցը
Որտեղի՞ց կարելի է ստանալ սեփական վարկային զեկույցը:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՔՌԱ-ի գրասենյակից վարկային զեկույց ստանալու համար:
Որքա՞ն է տևում վարկային զեկույցի տրամադրումը:
Որքա՞ն պետք է վճարել ԱՔՌԱ-ի գրասենյակից ստացված վարկային զեկույցի համար:
Ինչպե՞ս է ԱՔՌԱ-ն երաշխավորում տեղեկատվության գաղտնիությունը:
Ինչպե՞ս են կատարվում վարկային զեկույցում հայտնաբերված անճշտությունների ուղղումները:
Որտեղի՞ց կարելի է ստանալ սեփական վարկային զեկույցը:
Յուրաքանչյուր անձ (ֆիզիկական և իրավաբանական) կարող է իր սեփական վարկային զեկույցը ձեռք բերել ԱՔՌԱ-ի
գրասենյակից կամ ԱՔՌԱ-ի հաճախորդ կազմակերպությունից վերջիններիս հետ վարկային կամ կապակցված այլ գործարքի մեջ մտնելու դեպքում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՔՌԱ-ի գրասենյակից վարկային զեկույց ստանալու համար:
Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
Ֆիզիկական անձ (Սուբյեկտ)
- Վարկային զեկույց ստանալու դիմում
- Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը
- Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը (ոչ պարտադիր)
- Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում`
Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ)
Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը
- Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր
Իրավաբանական անձ (Սուբյեկտ)
- Վարկային զեկույց ստանալու դիմում
- Սուբյեկտի կանոնադրությունը
- Սուբյեկտի պետական ռեգիստրի գրանցման վկայականը
- Սուբյեկտի իրավասու մարմնի որոշումը գործադիր մարմնի ղեկավարի նշանակման մասին
- Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի անձնագիրը և անձնագրի պատճենը
- Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի փոխարեն այլ անձի ներկայանալու դեպքում
Լիազորագիր` տրված Սուբյեկտի գործադիր մարմնի ղեկավարի կողմից
Լիազորված անձի անձնագիրը և անձնագրի պատճենը
- Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր
Որքա՞ն է տևում վարկային զեկույցի տրամադրումը:
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև մեկ աշխատանքային օր:
Որքա՞ն պետք է վճարել ԱՔՌԱ-ի գրասենյակից ստացված վարկային զեկույցի համար:
Վարկային զեկույցների համար սահմանված են հետևյալ սակագները`
| Տվյալների Սուբյեկտ |
Գինը, դրամ (ներառյալ ԱԱՀ) |
| Ֆիզիկական անձ |
3,600 |
| Իրավաբանական անձ |
7,200 |
Ինչպե՞ս է ԱՔՌԱ-ն երաշխավորում տեղեկատվության գաղտնիությունը:
Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:
Ինչպե՞ս են կատարվում վարկային զեկույցում հայտնաբերված անճշտությունների ուղղումները:
Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը: Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:
|