|
|
|
|
Շահութաբաժնային քաղաքականությունը
ԱՔՌԱ-ի շահութաբաժնային քաղաքականությունը կանոնակարգվում է Ընկերության Կանոնադրությամբ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով: Ա
յն է`
- Շահաբաժինը Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է վճարվել եռամսյակը, կիսամյակը կամ տարին մեկ անգամ: Շահաբաժինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Բաժնետերերին իրենց բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարումները Ընկերության կողմից չեն երաշխավորվում:
- Ընկերության Բանժնետերերի կազմից դուս եկող բաժնետերն իրավունք ունի ստանալ դուրս գալու օրվա դրությամբ իրեն հասանելիք շահաբաժինը:
- Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ չվճարելու վերաբերյալ: Այդ որոշումների գործունեության ժամկետը սահմանվում է Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ (մեկ) տարուց ավել լինել:
- Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին, եթե Ընկերության Կանոնադրական կապիտալը ամբողջությամբ չի վճարվել:
- Ընկերության բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին Ընկերության կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին Ընկերությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը: Ընկերությունն իրավունք չունի շահաբաժիններ հայտարարել և վճարել, եթե Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա Կանոնադրական կապիտալից կամ շահաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից:
Շահութաբաժիններ վճարելու մասին որոշումներ
2004-2009 թվականների ընթացքում շահութաբաժիններ չեն վճարվել:
|
|