Վարկային Ուսուցման կենտրոն
 

Ինչ անել և ինչից խուսափել վարկային պատմություն կերտելիս

Վարկային պատմությունը մեր կյանքի, հատկապես ցանկացած ֆինանսական գործարքի, անբաժանելի մասն է:

Իսկ ինչպես է այն ստեղծվում:

Նախ և առաջ, պետք է բանկում հաշիվ բացել: Այդ ինֆորմացիան Ձեր վարկային զեկույցում չի զետեղվում, բայց հաճախ վարկի համար դիմելիս վարկատուն Ձեզանից պահանջում է ընթացիկ հաշվի համարը:

Նախ և առաջ, պետք է բանկում հաշիվ բացել: Այդ ինֆորմացիան Ձեր վարկային զեկույցում չի զետեղվում, բայց հաճախ վարկի համար դիմելիս վարկատուն Ձեզանից պահանջում է ընթացիկ հաշվի համարը:

Կարելի է օգտագործել վարկավորում պլաստիկ քարտի միջոցով: Որպեսզի խուսափեք մերժվելուց, ձեռք բերեք այնպիսի քարտ, որը համապատասխանում է Ձեր պահանջներին: Մինչ դիմելը, անպայման պահանջեք, որ պլաստիկ քարտի` Ձեր պարտաճանաչ վճարումները հաղորդվեն վարկային բյուրոյի տվյալների բազա: Քանի որ Ձեր հիմնական նպատակը վարկային պատմություն կառուցելն է, բնականաբար Դուք ցանկանում եք այնպիսի քարտ ընտրել, որը Ձեզ կօգնի դա անել:

Պարբերաբար օգտագործեք Ձեր քարտը և պարտաճանաչորեն կատարեք վճարումները: Սովորական քարտը որոշ ժամանակ գործածելուց հետո արդեն կարող եք անցնել Visa կամ MasterCard նշաններով պլաստիկ քարտերի, որոնք տալիս են օգտագործման ավելի լայն հնարավորություններ, բայց մեծանում է նաև պարտքերի մեջ խրվելու հավանականությունը: Դրանից խուսափելու համար պետք է հիշել, որ պլաստիկ քարտի հասանելի գումարը լրացուցիչ եկամուտ չէ, այն միայն Ձեր ունեցած փողը ծախսելու այլընտրանքային միջոց է:

Պարտքերի մեջ խրվելուց խուսափելու համար պետք է կազմել ծախսերի կառավարման հստակ պլան: Պլաստիկ քարտն օգտագործելուց առաջ միշտ ստուգեք` կարողանալու եք արդյոք ամսվա վերջին կատարել այդ ամսվա բոլոր ծախսերի վճարումները: Նպատակահարմար է գրառել բոլոր ծախսերը և, ըստ այդմ, մշակել Ձեր ծախսերի և եկամտի համեմատական պլանը:

Եթե ինչ-ինչ պատճառով Ձեզ մերժել են վարկ տրամադրել կամ որևէ այլ ֆինանսական ծառայություն մատուցել, պահանջեք մերժման պատճառաբանությունը: Այդ հարցում որոշիչ դեր կարող են խաղալ Ձեր եկամուտը, աշխատանքը կամ վարկային պատմությունը: Մինչ վարկ ստանալու այլ հնարավորություններ փնտրելը, պարզաբանեք մերժման պատճառը, քանի որ Ձեր անհաջող դիմումների քանակն ինքնին բացասական ինֆորմացիա է Ձեր վարկային պատմության մեջ:

Վարկային պատմության ստեղծման ժամանակ խորհուրդ ենք տալիս անպայման զերծ մնալ մի քանի քայլերից:

-Խուսափեք Ձեր ընթացիկ հաշվին եղած գումարից ավելի ծախսել: Բացի այն, որ ստիպված կլինեք տուգանք վճարել, դա նաև կվարկաբեկի Ձեր պարտաճանաչությունը:

-Խուսափեք Ձեր վճարումները ուշացնել կամ, որն ավելի վատ է, ընդհանրապես չկատարել: Դա անկասկած վատ կանդրադառնա Ձեր վարկային ռիսկի գործակցի վրա:

-Երբեք որևէ մեկի մի տվեք Ձեր պլաստիկ կամ ընթացիկ հաշվի քարտերը, քանի որ ցանկացած պրոբլեմի դեպքում Դուք կլինեք կատարված գործարքի պատասխանատուն:

-Հեռախոսային խոսակցության ժամանակ կամ ինտերնետով ոչ ոքի մի հայտնեք Ձեր հաշվի համարը, եթե գործարքը դուք ինքներդ չեք սկսել:


 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները