|
|
|
|
Ինչպե՞ս սկսել
Լավ վարկային
պատմությունը
վարկառուի
համար ունի շատ
բարենպաստ
ազդեցություն. այն
մեծացնում
է վարկ ստանալու հնարավորությունը,
բարելավում
վարկի պայմանները,
հեշտացնում
վարկարժանության
գնահատումը
և այլն: Հայաստանում
վարկառուի
մասին փաստացի տվյալներ պարունակող
վարկային
զեկույցի
ստացման գաղափարը առաջին անգամ դառնում
է իրականություն:
ՀՀ բանկերը
և այլն ֆինանսական
հաստատություններն
այժմ կարող
են ԱՔՌԱ վարկային բյուրոյից
կատարել վարկային զեկույցի հարցում` առավել արագ և օբյեկտիվ
որոշումներ
կայացնելու
համար:
Երբ Դուք
դիմում եք վարկ
տրամադրող
կազմակերպությանը
վարկ ստանալու
նպատակով
կամ ապահովագրական
ընկերությանը`
ապահովագրական
պոլիս գնելու համար, Ձեր դիմումը դիտարկելիս
հաշվի են առնվում
ֆինանսական
պարտավորությունների
կատարման
նախկին փորձը և այլ ցուցանիշներ
(օրինակ` Ձեր
եկամուտը):
Նման դեպքերում
դրական վարկային զեկույցը կարող է դառնալ Ձեր
վարկարժանության
գլխավոր ցուցանիշը:
Եթե վարկային
զեկույցում
վարկառուի
նախկին ֆինանսական
պարտավորությունների
կատարման
մասին զետեղված
է դրական
տեղեկություն,
դա կարող
է հանգեցնել
նրան, որ
վարկառուն
ստանա բարենպաստ
պայմաններով
վարկ: Մյուս
կողմից, այն վարկային
զեկույցը,
որտեղ նշված է, որ վարկառուն
բազմիցս ուշացրել կամ չի
կատարել իր ֆինանսական
պարտավորությունները,
կարող է հանգեցնել
վարկի մերժման:
Դրական վարկային
պատմություն
ձևավորելու
համար շատ կարևոր
է ֆինանսական
պարտավորությունների
ժամանակին
կատարումը:
Պլաստիկ քարտերի ներմուծումը,
որը զուգակցվել
է «գնիր հիմա, վճարիր հետո» սկզբունքով,
շատ վարկառուների
կանգնեցրել
է փաստի առաջ: Շատ
կարևոր է, որ Դուք կարողանաք
Ձեր
ծախսած գումարի չափը համապատասխանեցնել
Ձեր
եկամտին` կատարելով խելամիտ
գնումներ
և, որ ամենակարևորն
է, միշտ ժամանակին
կատարել ֆինանսական
պարտավորությունները:
Վարկային պատմության
բարելավումը
սկսվում
է մի քանի
դյուրին քայլերից.
- միշտ պլանավորեք
Ձեր
բյուջեն` ավելորդ ծախսերից խուսափելու
համար,
- ուսումնասիրեք, թե ինչպես
կարելի է կրճատել տոկոսադրույքը
կամ վարկի
հետ կապված
այլ ծախսերը,
Ձեր
առջև դրեք
որոշակի նպատակներ
և սահմանափակումներ,
- Ձեր խնայողություններից
որոշ գումար
տրամադրեք
բարձր տոկոսադրույք
ունեցող պարտքերի մարմանը,
- ֆինանսական պարտավորությունների
կատարման
հարցում միշտ եղեք
կարգապահ:
|
|