Մեր մասին
 

ԱՔՌԱ-ի պատմությունը

Հունվար 2004թ. ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՍՊԸ-ն, Հայաստանում առաջին և միակ վարկային բյուրոն, հիմնադրվեց ամերիկյան «Քրիդենշըլ Ինք.» ընկերության կողմից:
Սեպտեմբեր 2004թ. Համաշխարհային բանկի, KfW, USAID և EBRD հայաստանյան ներկայացուցչությունները դարձան ԱՔՌԱ-ի խորհրդատվական խորհրդի անդամներ:
Նոյեմբեր 2004թ. Ընտրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման թիմը և սկսվեցին գործառնական ծրագրային փաթեթի մշակման աշխատանքները:
Փետրվար 2005թ. Տեղեկատվական ոլորտի առաջատար Դան ընդ Բրեդստրիթ Ինթերնեշնլ (Dun & Bradstreet Int.) կազմակերպությունը դարձավ ԱՔՌԱ վարկային բյուրոյի 5% բաժնետեր և ռազմավարական գործընկեր:
Հուլիս 2005թ. «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ը գնեց «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՍՊԸ-ան 1% բաժնեմասը:
Դեկտեմբեր 2005թ. ԱՔՌԱ-ն վերակազմավորվեց որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Մայիս 2006թ. «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ և «Առաջին հիփոթեքային» ՈՒՎԿ-ը «Քրիդենշըլ Ինք.» ընկերությունից գնեց «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի բաժնետոմսեր` յուրաքանչյուրը 1 տոկոս:
Օգոստոս 2006թ. Հայաստանի բանկերի միության կողմից հիմնադրած «ՀԲՄ Սերվիս» ՓԲ ընկերությունը «Քրիդենշըլ Ինք.» ընկերությունից գնեց ԱՔՌԱ-ի բաժնետոմսերի 50.1-ը: «ՀԲՄ Սերվիս» ՓԲ ընկերությունը տվյալ պահին ներկայացնում էր 11 ՀՀ առևտրային բանկ:
Սեպտեմբեր 2006թ. ՀՀ Կենտրոնական բանկը ձեռք բերեց ԱՔՌԱ-ի նոր թողարկված բաժնետոմսեր (10%):
Փետրվար 2007թ. ԱՔՌԱ-ն սկսեց զեկույցներ տրամադրել իր անդամ կազմակերպություններին առցանց ռեժիմում:
Հուլիս 2008թ ԱՔՌԱ-ն ծառայություններ է մատուցում ՀՀ բոլոր բանկերին և 10 վարկային կազմակերպության:
 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները