|
|
|
|
Անուղղակի վարկեր /լիզինգ/
Լիզինգը անուղղակի վարկի տեսակ է: Լիզինգը ենթադրում է որոշակի ժամանակահատվածի համար արդյունաբերական սարքավորումների, գործիքների կամ կապիտալ ապրանքների /մեքենաներ, տեխնիկական սարքավորումներ/ ֆինանսական վարձակալություն: Լիզինգային վարկեր տրամադրում են մասնագիտացված կազմակերպությունները, ինչպիսիք են բանկերը կամ վարկային կազմակերպությունները, ինչպես նաև կարող են տրամադրել առանձին արտադրողները: Լիզինգը օգնում է պահպանել իրացվելիությունը և 100 տոկոսով հիմնված է հետևյալ հիմքի վրա՝ «վճարիր, երբ վաստակում ես»: Վարկառուն յուրաքանչյուր ամիս վճարում է վարկի տոկոսները, ամորտիզացիոն ծախսերը , մայր գումարը, լիզինգային ապրանքի ապահովագրական վճարները: Վարկի ամբողջ գումարը մարելուց հետո միայն լիզինգի առարկան դառնում է վարկառուի սեփականությունը:
|
|