Մեր մասին
 

Ընկերության Առաքելությունը

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմանական առաքելությունը ֆինանսական հաստատություններին հաճախորդի ռիսկայնության աստիճանը գնահատող ծառայություններ մատուցելն է, ինչն օգնում է կայացնել առավել արագ, հիմնավոր և ճշգրիտ գործարար որոշումներ: Բացի այդ, վարկային բյուրոյի շնորհիվ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ հնարավորություն է ստանում կառուցել և օգտագործել իր վարկային պատմությունը:

Ընկերության հիմնական նպատակն է մատուցել որակյալ ծառայություններ` բավարարելով գործարար դաշտի և հանրության պահանջները: Դա ենթադրում է համապարփակ, հավաստի և ապահով տվյալների բազայի ստեղծում, շուկայի բարելավմանն ուղղված քայլերի իրականացում, առաջատար տեխնոլոգիաների կիրառում և այլն:

Հաճախորդների կարիքները առավելագույն բավարարելու համար ԱՔՌԱ վարկային բյուրոն առաջնորդվում է հետևյալ սկզբունքներով.

  • լիովին ըմբռնել անդամ կազմակերպությունների կարիքներն ու մտահոգությունները,
  • կիրառել տասնամյակների ընթացքում հեղինակավոր ընկերությունների կողմից մշակված փորձն ու տեխնոլոգիաները,
  • կիրառել լավագույն գործառնական համակարգերը,
  • ապահովել գործունեության թափանցիկություն բոլոր բաժնետերերի համար` նրանց ներգրավելով ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի կառույցներում:

 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները