Ծառայությունները
 

Մատուցվող ծառայությունները

Վարկային բյուրոյի գործունեության զարգացմանը զուգընթաց` ԱՔՌԱ-ն իր անդամներին առաջարկելու է նաև հետևյալ ծառայությունները:

  • Վարկառուի մոնիթորինգ - Անդամ կազմակերպությունը հնարավորություն է ստանում իր ընտրած վարկառուների համար
    • անմիջապես տեղեկանալ վերջիններիս կողմից այլ հաստատություններում վարկային կամ ֆինանսական պարտավորության կատարման վերաբերյալ,
    • տեղեկացված լինել վարկառուների վարկային պատմության մեջ կատարվող, այդ թվում` նույնականացման տվյալների փոփոխությունները (օրինակ` հասցե, կազմակերպության տնօրեն և այլն) ցանկացած փոփոխության մասին:
  • Վարկարժանության գնահատական (Credit Scoring) – Վարկարժանության գնահատականը ձևավորվում է վարկառուի ֆինանսական պարտավորությունների կատարման ամբողջական պատկերի հիման վրա: Արդյունքում ընդամենը մեկ թվային ցուցանիշի օգնությամբ ֆինանսական հաստատությունը հնարավորություն է ստանում կանխատեսել վարկառուի ֆինանսական պարտաճանաչության աստիճանը:

Համագործակցության ընթացքում վարկային բյուրոյի անդամների հետ համատեղ կմշակվեն նոր ծառայություններ` հաշվի առնելով նրանց կարիքները և շուկայի առանձնահատկությունները:

 

 

 

 

 
© ACRA Credit Reporting 2005. Privacy Policy Terms and Conditions