|
|
|
|
Պահանջվող փաստաթղթերը
Վարկավորման փուլերը քայլ առ քայլ ընդգրկում են.
- Հաճախորդի դիմումի ներկայացում բանկին՝ վարկ ստանալու խնդրանքով: (Ծանոթացեք վարկային դիմումի օրինակին)
- Հաճախորդի մասին և նրա՝ նախկինում վերցրած վարկերի մասին առավելագույն տեղեկությունների հավաքագրում:
- Հաճախորդի համաձայնության ստացում և վարկային պատմության հետ ծանոթացում՝ վարկային զեկույցի միջոցով: (Ծանոթացեք վարկային զեկույցի օրինակներին այստեղ)
- Հաճախորդի տված տեղեկությունների ստուգում անձնական զրույցներով, փաստաթղթերի հետազոտությամբ, ակտիվների ստուգմամբ և այլն:
Հաճախորդի տված ցանկացած սխալ տեղեկություն կարող է չվարկավորելու որոշման հիմք հանդիսանալ:
Եթե նախնական տեղեկությունը դրական է, ապա բանկը պետք է հաճախորդից պահանջի նրա ֆինանսատնտեսական գործունեությունը արտացոլող փաստաթղթերը և կատարի հաճախորդի նախկին գործունեության վերլուծություն:
- Վարկավորման համար անհրաժեշտ է կատարել հաճախորդի ներկայացրած բիզնես ծրագրի մանրամասն հետազոտություն (տեխնիկական, ֆինանսական, իրացման, մատակարարումների և այլն)՝ տալով համապատասխան եզրակացություններ:
- Անհրաժեշտության դեպքում, մեծ վարկերի համար կարելի է հրավիրել փորձագետներ:
- Ծանոթանալ և ստուգել բիզնես ծրագրով նախատեսվող գործունեության հիմնական ղեկավարների (թիմի) կազմակերպական, մասնագիտական և այլ ունակությունները:
- Հաճախորդի հետ մեկտեղ ուղղումներ կատարել բիզնես ծրագրի մեջ:
- Պատրաստված փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է բանկի վարկային կոմիտե (դեպարտամենտ, վարչություն, բաժին և այլն):
- Վարկային կոմիտեն հիմնականում ուշադրություն է դարձնում վարկի վերադարձելիությունն ապահովող՝ բարձր իրացվելի ակտիվների վրա:
- Վարկային կոմիտեի դրական եզրակացության հիման վրա կազմվում են վարկավորման փաստաթղթերը (վարկային պայմանագիր, գրավի պայմանագիր):
Սակայն դրանով չի ավարտվում վարկային գործակալի գործը: Հարկավոր է մշտապես հսկել և ստուգել հաճախորդի գործունեության համապատասխանությունը վարկային ծրագրին և վարկային պայմանագրին: Վարկավորված հաճախորդի ֆինանսատնտեսական վիճակը բանկի համար վճռորոշ է դառնում վարկը հետ ստանալու տեսակետից: Տվյալ հաճախորդը պետք է օգտվի բանկի մյուս ծառայություններից և այլն:
|
|