Մեր մասին
 
Ղեկավար կազմը
ԱՐՏԱԿ ԱՐԶՈՅԱՆ
Տնօրեն
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Տնօրենի տեղակալ

 
 
   Արտակ Արզոյանը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում զբաղեցնում է տնօրենի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում՝ ղեկավարելով Վարկային ռեգիստրը: Ա. Արզոյանը ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետը գերազանցությամբ: 2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, նույն տարում ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ա. Արզոյանը մեծ ներդրում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի կայացման գործում: Մասնակցել է բազմաթիվ դասընթացների՝ Մասնավոր և պետական վարկային ռեգիստրների գործունեության, վարկային տեղեկատվության շրջանառման և այլ թեմաներով Վաշինգտոնում, Բուդապեշտում, Վիեննայում, Հռոմում, Փարիզում և այլուր: Վարկային տեղեկատվության շրջանառման վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:

 

 
© ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ 2005 Գաղտնիությունը Կիրառման պայմանները