|
|
|
|
Ինչպե՞ս կարդալ
և հասկանալ
վարկային
զեկույցը
Ենթադրենք, թե
վարկատուն Ձեզ ասել
է, որ վարկ
ստանալու
համար անհրաժեշտ`
ռիսկի գնահատման
գործընթացի
մի մասն
է կազմում
նաև վարկային
բյուրոյից
Ձեր վարկային
զեկույցի
հարցումը,
և որ վարկային
զեկույցն
անհրաժեշտ
է Ձեր վարկային
անցյալին
ծանոթանալու
և սխալները
ճշտելու համար:
Սակայն վարկային
զեկույցը
ստանալով` Դուք տեսնում
եք, որ
այնտեղ կան բազում
թվեր, հապավումներ
և տերմիններ,
որոնք Ձեզ ոչինչ
չեն ասում:
ԱՔՌԱ
վարկային
բյուրոյի կողմից տրամադրվող
վարկային
զեկույցը
բաղկացած
է երեք մասից. անձը
նույնականացնող տվյալներ,
վարկային
պատմություն և վարկային զեկույցի հարցման վիճակագրություն:
Անձը նույնականացնող տվյալները
օգնում են ստուգել
Ձեր ինքնությունը:
Շատ անգամ
նույն անունը
կարող է գրվել մի
քանի եղանակով
կամ կարող
են լինել
անձնագրի
և սոցիալական
քարտի` մեկից ավելի
համարներ:
Դա պարզապես
կարող է լինել տարբեր
աղբյուրներից
ստացած տեղեկությունը
նույնությամբ
տեղադրելու
հետևանք: Չարժե անհանգստանալ
նման դեպքում:
Պետք է միայն զգուշացնել
վարկային
բյուրոյին:Անձը հաստատող
տվյալների
մեջ մտնում
են նաև
ընթացիկ
և նախկին հասցեները,
հեռախոսահամարը,
Ձեր ծննդյան
օրը, ամիսը
և տարեթիվը:
Երկրորդ մասը վարկային պատմությունն
է: Այստեղ զետեղվում
է վարկատուի
անունը, վարկային հաշվի համարը,
ինչպես նաև`
- վարկի տրամադրման
ամսաթիվը(վարկային հաշվի բացման
ամսաթիվը),
- վարկի տեսակը,
- վարկի ողջ գումարը կամ հասանելի գումարի չափը,
- ամսական նվազագույն
վճարի չափը,
- վարկի ներկա կարգավիճակը (ակտիվ, փակված,
լիովին վճարված և այլն),
- ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերը:
Վերջին բաժնում
տրվում է ձեր վարկային զեկույցի հարցումների վիճակագրությունը: Նշվում
են Ձեր
վարկային
զեկույցը
երբևէ պահանջած անձանց և կազմակերպությունների
անունները:
Հարկ է նշել, որ
այդ անունները
արտացոլվում
են միայն
վարկային
զեկույցի`
Ձեզ տրվող
օրինակում:
Եթե Ձեր վարկային
զեկույցում
սխալ եք
հայտնաբերել,
լրացրեք զեկույցին
կից դիմումը`
հետևելով
բացատրական
ցուցումներին:
Վիճարկվող ինֆորմացիայի
ճշտումը կարող է ժամանակատար
լինել, քանզի վարկատուները
ունեն 15-40 օր այն
ճշտելու համար: Քանի
դեռ տվյալը
բողոքարկման
գործընթացի
մեջ է, վարկային
զեկույցը
անպայման
կարտացոլի
այդ փաստը:
|
|