|
Վարկային
բյուրոյի
ծառայությունների
կարևորությունը
ԱՔՌԱ վարկային
բյուրոն երկրում բարձրացնում
է ֆինանսական
կարգապահությունն
ու նվազեցնում
վարկային
և գործարար
ռիսկի մակարդակը`
շուկայի մասնակիցներին
տրամադրելով
ֆիզիկական
և իրավաբանական
անձանց վարկարժանության
մասին տեղեկություն:
Ժամանակակից վարկային բյուրոյի առկայությունը
ֆինանսական
հաստատության
համար նվազեցնում
է հաճախորդի ռիսկայնության գնահատման
ժամանակը և ծախսը: Այդ
կառույցը օժանդակում է
նաև ֆինանսական
ոլորտում վարկային ռեսուրսների առավել օպտիմալ տեղաբաշխմանը և խթանում վարկավորման ծավալների
աճը:
Այդպիսով,
ԱՔՌԱ
վարկային
բյուրոյի հետ
գործակցության
արդյունքում
ֆինանսական
հաստատությունները
հնարավորություն
են ստանում
- առավել
տեղեկացված
լինել իրենց
հաճախորդների
ռիսկայնությանը`
ունենալով
տեղեկություն
նրանց
ֆինանսական
պարտավորությունների
կատարման
կարգապահության
,
և ներկա
վարկային
պարտավորությունների
մասին,
- կարճ
ժամանակում
ճանաչել ցածր
ռիսկայնություն
ունեցող
հաճախորդներին,
- արդյունավետ
դարձնել
ֆինանսական
գործարքների
կատարումը,
- մշտապես
տեղեկացված
լինել
ֆինանսական
պարտավորությունների
նկատմամբ անպարտաճանաչ
վարկառուների
մասին,
- վայրկյանների
ընթացքում
ստանալ
պոտենցիալ
հաճախորդների
վարկային
պատմությունն
արտացոլող
զեկույց` խնայելով
ծախսն ու
ժամանակը,
- զգալիորեն
նվազեցնել վարկերի
և ապառիկ պայմաններով կատարվող
գործարքների
տոկոսադրույքը`
իջեցնելով
վարկավորման
ռիսկերը,
- առավել
տեղեկացված
լինել
երկրում և
երկրի սահմաններից
դուրս գործող պոտենցիալ
գործընկերների
մասին,
- նվազեցնել
ֆինանսական
դաշտի
վարկային
ռիսկը: ԱՔՌԱ-ի
ակտիվ կրթական-տեղեկատվական
արշավը
հասարակությանը
կտեղեկացնի,
որ բանկը
համագործակցում
է այնպիսի
կառույցի հետ,
որի միջոցով
յուրաքանչյուր
անձ հնարավորություն
է ստանում
կերտել իր
սեփական վարկային
պատմությունը և
օգտագործել այն
որպես
ծանրակշիռ
ակտիվ
ֆինանսական
ծառայություններից
օգտվելու
ճանապարհին:
Այսպիսով,
ցանկացած սուբյեկտ
սկսում է
առավել
կարգապահ լինել
ֆինանսական
հաստատության
նկատմամբ
ստանձնած
ֆինանսական
պարտավորությունների
կատարման
հարցում: Արդյունքում հասարակության մեջ ձևավորվում է ԴՐԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ստեղծելու գիտակցությունը`
որպես ֆինանսական պարտավորությունների կատարման լրացուցիչ խթան:
Ֆինանսական
հաստատություններից
բացի,
վարկային
բյուրոյի
ծառայությունները
էական
նշանակություն
ունեն նաև
անհատների համար,
որոնք հնարավորություն
են ստանում
- կառուցել,
բարելավել և
ֆինանսական
գործարքներ
իրականացնելիս
օգտագործել իրենց
վարկային պատմությունը,
- օգտվել
վարկերից ու կնքել
ապառիկ
հիմունքներով
կատարվող
գործարքներ,
- խնայել
իրենց անցյալը և
ռիսկայնության
աստիճանը
հաստատող
փաստաթղթերի
ձեռքբերման
համար ծախսվող ժամանակը և ծախսերը,
- մշտապես իրազեկ
լինել սեփական
ֆինանսական
պարտավորությունների
կատարման
ընդհանուր
պատկերին: Դրա
արդյունքում սպառողը դառնում
է զգույշ
և կարգապահ` կարողանալով
առավել ճիշտ
կառավարել
իր
ֆինանսական
միջոցները,
- սեփական վարկային
պատմությունը
օգտագործել
որպես
ծանրակշիռ
ակտիվ բարենպաստ
պայմաններով
(ցածր դրույքի
և գրավի առկայություն)
ֆինանսական
գործարքներ
կատարելիս:
|