Մեր մասին     Ծառայություններ    Անդամներ     Նորություններ     Տեղեկատու   Հայերեն Անգլերեն
  Վարկային զեկույց     ԱՔՌԱ սքոր     Մոնիթորինգ     Վիճակագրական զեկույց     Առցանց ինքնահարցում     SOAP     Սակագներ     Այլ  
Սպառողական վարկային զեկույց
Սպառողական վարկային զեկույցը պարունակում է տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ ֆիզիկական անձի ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություններ, որոնք վարկատուներին օգնում են արագ և առավել հիմնավոր գնահատել հաճախորդի վարկարժանությունը:
Սպառողական վարկային զեկույցը լինում է հետևյալ տեսակների`
Սպառողական վարկային զեկույց` ժամկետանց և դասակարգված վարկերի առկայության վերաբերյալ (ՍՊ0) -Սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալներ, ընթացիկ ժամկետանց և դասակարգված վարկերի առկայության վերաբերյալ տեղեկություններ, վարկի ռիսկի դասը, ժամկետանց վարկի առկայությունը կամ բացակայությունը:
Սպառողական վարկային զեկույց` ընթացիկ ժամկետանց և դասակարգված վարկերի վերաբերյալ (ՍՊ1) - Սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալներ, կատարված հարցումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ընթացիկ ժամկետանց և դասակարգված վարկերի վերաբերյալ տեղեկություններ:
Սպառողական վարկային զեկույց` ընթացիկ վիճակ (ՍՊ2) - Սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալներ, կատարված հարցումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ընթացիկ բոլոր վարկերի վերաբերյալ տեղեկություններ:
Սպառողական վարկային զեկույց` ամբողջական (ՍՊ3) - Սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալներ, կատարված հարցումների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ընթացիկ և նախկինում մարված բոլոր վարկերի վերաբերյալ տեղեկություններ:
- Սուբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ Վարկային զեկույց, որը պարունակում է ֆիզիկական անձանց և/կամ անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալներ, ԱՔՌԱ սքոր համակարգում միջին, նվազագույն և առավելագույն սքորեր:
Սեփական վարկային զեկույց
Որտեղի՞ց կարելի է ստանալ սեփական վարկային զեկույցը:
Յուրաքանչյուր անձ (ֆիզիկական և իրավաբանական) կարող է իր սեփական «Վարկային» կամ «ԱՔՌԱ սքոր» զեկույցը ձեռք բերել`
  • ԱՔՌԱ-ի գրասենյակից:
  • Առցանց տարբերակով՝ http://www.acra.am կայքի միջոցով՝ նախօրոք «ԱՔՌԱ» գրասենյակից ստանալով մուտքային անուն:
  • ԱՔՌԱ-ի հաճախորդ կազմակերպությունից վերջիններիս հետ վարկային կամ կապակցված այլ գործարքի մեջ մտնելու դեպքում:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՔՌԱ-ի գրասենյակից վարկային զեկույց ստանալու համար:
Վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
Ֆիզիկական անձ(Սուբյեկտ)
  • Վարկային զեկույց ստանալու դիմում  
  • Սուբյեկտի անձնագիրը և դրա պատճենը
  • Սուբյեկտի սոցիալական քարտը և դրա պատճենը(ոչ պարտադիր)
  • Սուբյեկտի անունից այլ անձի ներկայանալու դեպքում`
    Լիազորագիր` տրված Սուբյեկտի կողմից (նոտարական վավերացմամբ)
    Լիազորված անձի անձնագիրը և դրա պատճենը
  • Հատուկ դեպքերում ԱՔՌԱ-ի կողմից պահանջվող այլ փաստաթղթեր
Ինչպե՞ս ստանալ առցանց «Վարկային պատմություն» կամ «Սքոր» 3 րոպեում:
  • Գրանցե՛ք Ձեր «ԱՔՌԱ»  պրոֆիլը  առցանց եղանակով՝  մոտ 2 րոպե:
  • Ձե՛ռք բերեք «Վարկային պատմությունը» կամ «Սքորը»՝  մոտ 1 րոպե:
Որքա՞ն է տևում վարկային զեկույցի տրամադրումը:
Վարկային զեկույցը սովորաբար տրամադրվում է անմիջապես, եթե ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Առանձին դեպքերում, սակայն, վարկային զեկույցի տրամադրման գործընթացը կարող է տևել մինչև երկու աշխատանքային օր:
Ինչպե՞ս է ԱՔՌԱ-ն երաշխավորում տեղեկատվության գաղտնիությունը:
Համաձայն ՀՀ օրենսդրության, ԱՔՌԱ-ն չի կարող հրապարակել տվյալների սուբյեկտի վերաբերյալ որևէ տվյալ առանց վերջինիս համաձայնության (բացառությամբ օրենքով նախատեսված հատուկ դեպքերի): Վարկային զեկույցի հարցում կարող է կատարվել միայն տվյալների սուբյեկտի գրավոր համաձայնության դեպքում: Գրավոր համաձայնությունը կարող է լինել ինչպես առանձին փաստաթուղթ, այնպես էլ ներառված լինել բանկի կամ վարկային կազմակերպության վարկային դիմումի կամ պայմանագրի բովանդակության մեջ:
Ինչպե՞ս են կատարվում վարկային զեկույցում հայտնաբերված անճշտությունների ուղղումները:
Վարկային զեկույցում սխալներ կամ անճշտություններ հայտնաբերելու դեպքում վարկային պատմության սուբյեկտը պետք է ուղղման պահանջով դիմի անմիջապես այդ տվյալները ԱՔՌԱ-ին փոխանցած կազմակերպությանը: Այն դեպքում, երբ վարկային զեկույցից պարզ չէ, թե որ կազմակերպությունն է հանդիսանում նշված տվյալների աղբյուրը, վարկային պատմության սուբյեկտը կարող է դիմել ԱՔՌԱ-ի գրասենյակ` տվյալների աղբյուր հանդիսացող կազմակերպությանը պարզելու նպատակով: Տվյալների ուղղումը կատարվում է տվյալների աղբյուրի կողմից:
 
Thawte
Կայքի քարտեզ
Տեսնել