Մեր մասին     Կառավարում     Ծառայություններ     Անդամներ     Նորություններ     Տեղեկատու  Հայերեն Անգլերեն
  Հաճախ տրվող հարցեր     Վարկային տերմիններ     Աշխատատեղեր     Հիմնական ցուցանիշների դինամիկա  
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ է վարկային բյուրոն:
Ինչու՞ են կարևոր վարկային բյուրոյի ծառայությունները:
Ի՞նչպիսի տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը:
Ի՞նչ է անհրաժեշտ վարկառուի վարկային զեկույցը ստանալու համար:
Որո՞նք են վարկային պատմության ձևավորման աղբյուրները:
Ովքե՞ր կարող են անդամակցել վարկային բյուրոյին:
Ինչպե՞ս անդամակցել Վարկային Բյուրոյին:
Որքանո՞վ է համակարգը տեխնիկապես անվտանգ անիրավասու մուտքերից:
Հնարավո՞ր է արդյոք ոչ իրավասու կազմակերպության, գերատեսչության կամ այլ սուբյեկտի չարտոնված մուտքը վարկային բյուրոյի տվյալների բազա:
Տեխնիկապես ինչպե՞ս է իրականացվելու տեղեկության հավաքագրումը անդամ կազմակերպություններից:


Ի՞նչ է վարկային բյուրոն:
Վարկային բյուրոն տեղեկատվական բանկ է: Այն իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկության հավաքագրում, մշակում, պահպանում և տրամադրում:

Ինչու՞ են կարևոր վարկային բյուրոյի ծառայությունները:
Վարկային բյուրոյի ծառայությունների շնորհիվ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ հնարավորություն է ստանում
  • ժամանակին կատարելով իր ֆինանսական պարտավորությունները՝ կերտել դրական վարկային պատմություն և օգտագործել այն որպես ծանրակշիռ ակտիվ ֆինանսական ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու ճանապարհին,
  • տեղյակ լինել գործընկերների, պոտենցիալ հաճախորդների ռիսկայնության աստիճանին` նրանց ֆինանսական պարտավորությունների կատարման կարգապահության նախկին փորձի վերաբերյալ տեղեկության շնորհիվ,
  • ճիշտ կառավարել սեփական ֆինանսական պարտավորությունները և մշտապես տեղեկացված լինել սեփական ֆինանսական պարտավորությունների կատարման ընդհանուր պատկերին,
  • առավել տեղեկացված լինել պոտենցյալ վարկառուների մասին և դրա շնորհիվ հնարավորություն ունենալ կայացնել վարկավորման ճիշտ որոշումներ,
  • օգտագործել դրական վարկային պատմությունը արտոնյալ պայմաններով ապառիկ գործարքներ իրականացնելիս:
Ի՞նչպիսի տեղեկություն է պարունակում վարկային զեկույցը:
Վարկային զեկույցը պարունակում է սուբյեկտի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկություններ, որոնք իրավաբանական անձանց/վարկատուներին օգնում են արագ և առավելագույն հիմնավորված գնահատել գործընկերոջ և հաճախորդի/վարկառուի վարկարժանության աստիճանը:

Ի՞նչ է անհրաժեշտ վարկառուի վարկային զեկույցը ստանալու համար:
Ցանկացած իրավաբանական/ֆիզիկական անձ կարող է ստուգել իր իսկ վարկային զեկույցը:
Որպեսզի իրավաբանական անձը/ֆինանսական հաստատությունը կարողանա ստանալ գործընկերոջ, հաճախորդի կամ վարկառուի վարկային զեկույցը, պետք է
  • ունենա այդ տեղեկությունը ստանալու գործարար անհրաժեշտություն
  • վարկային բյուրոյի հետ կնքի ծառայությունների մատուցման պայմանագիր
  • ստանա վարկային պատմության սուբյեկտի գրավոր համաձայնությունը:

Որո՞նք են վարկային պատմության ձևավորման աղբյուրները:
Վարկային պատմության ձևավորման աղբյուրներն են ԱՔՌԱ-ի անդամ կազմակերպությունները (բանկերը, վարկային կազմակերպությունները, հետաձգված վճարումներով գործարքներ իրականացնող կառույցները), որոնք վարկային բյուրոյին են տրամադրում վարկային պատմության սուբյեկտի վերաբերյալ տեղեկություններ:

Ովքե՞ր կարող են անդամակցել վարկային բյուրոյին:
Վարկային բյուրոյին կարող են անդամակցել բոլոր ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունները, որոնք տրամադրում են վարկեր կամ իրականացնում են հետաձգված վճարումներով գործարքներ, ինչպես նաև պետական մարմինները, որոնք վարկային բյուրոյին կարող են տրամադրել իրենց կողմից պահվող հրապարակման ենթակա տվյալներ:

Ինչպե՞ս անդամակցել Վարկային Բյուրոյին:
Վարկային բյուրոյի և տվյալ կազմակերպության միջև կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր, և սկսվում է տվյալների տրամադրումը: Անդամակցումը վարկային բյուրոյին կամավոր է` պայմանագրային հիմունքով:

Որքանո՞վ է համակարգը տեխնիկապես անվտանգ անիրավասու մուտքերից:
Նման դեպքերը կանխելու համար մշակված է տվյալների բազայի պահպանման բազմաստիճան կոդավորված համակարգ, որը հիմնված է հատուկ սարքավորումների /firewall hardware/ վրա:
Օնլայն մուտքը կատարվում է HTTPS ապահով կոդավորված կապի միջոցով:
Համակարգում գրանցվում են կատարվող բոլոր գործողությունները, կիրառվում է համակարգի անընդմեջ մոնիթորինգ` կասկածելի և չարտոնված գործողությունները կանխելու համար:

Հնարավո՞ր է արդյոք ոչ իրավասու կազմակերպության, գերատեսչության կամ այլ սուբյեկտի չարտոնված մուտքը վարկային բյուրոյի տվյալների բազա:
Ո'չ: Նման դեպքերը կանխելու համար մշակված է տվյալների բազայի պահպանման բազմաստիճան կոդավորված համակարգ, որը հիմնված է հատուկ սարքավորումների /firewall hardware/ վրա:
Համակարգի մուտք ունենալու են միայն սահմանափակ թվով իրավասու անձինք: Օնլայն մուտքը հնարավոր է միայն 128 բիթ կոդավորված ալիքով:
Համակարգը ունի ցանկացած գործողություն գրանցելու կարողություն, բացի այդ, կիրառվում է նաև համակարգի անընդմեջ մոնիթորինգ՝ կասկածելի և չարտոնված գործողությունները կանխելու համար:

Տեխնիկապես ինչպե՞ս է իրականացվելու տեղեկության հավաքագրումը անդամ կազմակերպություններից:
Անդամ կազմակերպություններից տվյալների հավաքագրման գործընթացը իրականացվելու է ավտոմատացված ճանապարհով` ներքին համակարգչային ցանցի, ինտերնետի միջոցով:
 
Thawte
Կայքի քարտեզ
Տեսնել