Մեր մասին    Ծառայություններ     Անդամներ     Նորություններ     Տեղեկատու   Հայերեն Անգլերեն
  Ընկերության ընդհանուր նկարագիր     Կորպորատիվ կառավարում     Պատմություն     Աշխատանքի հնարավորություններ  
Կազմակերպչական կառուցվածք
Բաժնետերեր և տնօրենների խորհուրդ
Ղեկավար կազմ
Կանոնադրություն
Պետ. գրանցման վկայականի պատճե
Շահութաբաժնային քաղաքականություն
Բաժնետերերի ժողով
Տարեկան հաշվետվություններ
Շահութաբաժնային քաղաքականություն
ԱՔՌԱ-ի շահութաբաժնային քաղաքականությունը կանոնակարգվում է Ընկերության Կանոնադրությամբ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով: Ա յն է`
  • Շահաբաժինը Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է վճարվել եռամսյակը, կիսամյակը կամ տարին մեկ անգամ: Շահաբաժինը վճարվում է Հայաստանի Հանրապետության դրամով: Բաժնետերերին իրենց բաժնետոմսերի դիմաց շահաբաժինների վճարումները Ընկերության կողմից չեն երաշխավորվում:
  • Ընկերության Բանժնետերերի կազմից դուրս եկող բաժնետերն իրավունք ունի ստանալ դուրս գալու օրվա դրությամբ իրեն հասանելիք շահաբաժինը:
  • Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունել բաժնետոմսերի դիմաց շահաբաժիններ չվճարելու վերաբերյալ: Այդ որոշումների գործունեության ժամկետը սահմանվում է Ընկերության Բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, բայց չի կարող մեկ (մեկ) տարուց ավել լինել:
  • Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել տեղաբաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին, եթե Ընկերության Կանոնադրական կապիտալը ամբողջությամբ չի վճարվել:
  • Ընկերության բաժնետերերին շահաբաժիններ բաշխելն արգելվում է, եթե դրանք բաշխելու պահին Ընկերության կրած կորուստները (վնասները) հավասար են կամ գերազանցում են այդ պահին Ընկերությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը: Ընկերությունն իրավունք չունի շահաբաժիններ հայտարարել և վճարել, եթե Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա Կանոնադրական կապիտալից կամ շահաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից:
Շահութաբաժիններ վճարելու մասին որոշումներ
2005-2010 թվականների ընթացքում շահութաբաժիններ չեն վճարվել:
 
Thawte
Կայքի քարտեզ
Տեսնել