About us     Products & Services     Members     News & Events     Help desk   Armenian English
  FAQ     Credit terminology     Useful links     Dynamics of basic indices  
Credit terminology
Վարկ– որևէ բանկի նկատմամբ առաջացած այն պարտավորությունը, որն առաջացել է վարկի (այդ թվում` վարկային գծի ), ֆինանսական վարձակալության (լիզինգի), ֆակտորինգի, երաշխավորության, ակրեդիտիվի պայամագրերից, երաշխիքի կամ վարկային քարտի  տրամադրումից, հաշվի վարկավորումից (օվերդրաֆտ), հետգնման պայմանով արժեթղթերի ձեռքբերումից, արժութային սվոթից, ինչպես նաև ցանկացած այլ գործարքից, որը դրամական պարտավորություն է առաջացնում բանկի նկատմամբ, որը, սակայն, կապված չէ պարտապանի կողմից բանկին ապրանքներ վաճառելու, ծառայություններ մատուցելու, աշխատանքներ կատարելու կամ Հաճախորդի կողմից պարտապանի թողարկած արժեթղթերը առանց հետգնման պայմանի ձեռք բերելու հետ:
Վարկառու– անձ, որը ստանձնել է կամ կարող է ստանձնել վերը նշված կետում թվարկված պարտավորություններից որևէ մեկը, բացառությամբ ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների:
Վարկային պատմություն – այն Տվյալների ամբողջությունն է, որը հատկանշում է Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման պատմությունը:
Վարկային պատմության սուբյեկտ - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը հանդիսանում է կամ հանդիսացել է որևէ պարտավորություն առաջացնող պայմանագրերով պարտապան և ում վերաբերյալ ձևավորվում են Վարկային պատմությունը և այլ Տվյալներ:
Վարկային բյուրո (ԱՔՌԱ) – իրավաբանական անձ, որը գրանցված է համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների, որն իրականացնում է Տվյալների հավաքում, մշակում, պահպանում և փոխանցում, Վարկային զեկույցների տրամադրում և այլ ծառայությունների մատուցում:
Վարկային պատմության ձևավորման աղբյուր - կազմակերպություն, որը համաձայն վարկային կամ փոխառության պայմանագրի հանդիսանում է որևէ պարտավորությամբ պարտատեր, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, այլ իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերեր, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, դատական մարմիններ, որոնք ԱՔՌԱ-ի անդամ են և Վարկային բյուրոյին են տրամադրում Վարկառուի վերաբերյալ համապատասխան Տվյալներ:
Տվյալ(ներ) – Վարկառուի վերաբերյալ էլեկտրոնային կրիչի վրա կամ թղթային տարբերակով ամրագրված տեղեկություններ, որոնք Վարկային պատմությունների ձևավորման  աղբյուրներից փոխանցվում են Վարկային բյուրո:
Վարկային զեկույց – փաստաթուղթ (նաև էլեկտրոնային), որը պարունակում է Տվյալներ, որոնք կազմում են Վարկային պատմության բաղադրությունը և որոնք Վարկային բյուրոն տրամադրում է Վարկային պատմության օգտագործողների հարցման հիման վրա:
 
Thawte
Site map
Click to see