Մեր մասին     Ծառայություններ     Անդամներ     Նորություններ    Տեղեկատու   Հայերեն Անգլերեն
  Նորություններ     Արխիվ  
Նորություններ և իրադարձություններ
   07/11/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ նոյեմբերի 7-ից «Առցանց ինքնահարցում»  ծառայությունից օգտվելու համար ֆիզիկական անձինք կարող են առցանց ռեժիմում գրանցվել, նույնականացվել ԱՔՌԱ համակարգում, ստանալ իրենց վարկային պատմությունը և «ԱՔՌԱ սքոր» սքորինգային գնահատականը առցանց եղանակով` առանց ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ այցելելու:

Նույնականացման գործընթացը առցանց ռեժիմով կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական անձը ունենա ԱՐՔԱ վիրտուալ քարտ: Հակառակ դեպքում ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ԱՔՌԱ» համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է նաև «Master» քարտերով:

Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով` կարող են նաև առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք:
   04/11/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ նոյեմբերի 4-ից ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից ներդրվելու է “վարկառուի դիտանցում” ծառայությունը: Ծառայությունը նախատեսված է ԱՔՌԱ անդամ կազմակերպությունների համար:

Անդամ կազմակերպությունը հնարավորություն է ստանում իր հաճախորդների վարկային պատմությունը դնել դիտանցման, որը հնարավորություն կտա
  • անմիջապես տեղեկանալ վերջիններիս կողմից այլ հաստատություններում ունեցած վարկային կամ ֆինանսական պարտավորության կատարման վերաբերյալ
  • տեղեկացված լինել վարկառուների վարկային պատմության մեջ կատարվող, այդ թվում` նույնականացման տվյալների (օրինակ` հասցե, կազմակերպության տնօրեն և այլն) ցանկացած փոփոխության մասին
  • տեղեկացված լինել վարկառուի` այլ ֆինանսական հաստատություններում ֆինանսական պարտավորությունների ավելացման և նշված պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Ցանկացած փոփոխության դեպքում օպերատիվ տեղեկացվում է կազմակերպությանը հաճախորդի վարկային պատմության, նոր վարկային դիմումների, նույնականացման տվյալների և այլ պարտավորությունների փոփոխման վերաբերյալ: Ինչպես մնացած բոլոր ծառայությունները վարկառուի դիտանցում ծառայությունը ևս աշխատում է առցանց ռեժիմում Web ինտերֆեյսով:
Ծառայության սակագինը 1  դաշտի 1 օրվա   համար կազմում է  20 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:
   13/09/11, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
“ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

“ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲ Ընկերությունը հայտարարում է մրցույթ` “ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲ Ընկերության 2011 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով աուդիտորական ընկերություն ընտրելոււ համար:

Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել երկու տարվա համագործակցության ծրագիր: Երկու տարվա համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ և երկու տարվա համագործակցության առաջարկների համար:

  • Մրցութային առաջարկությունները անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ, հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0010, Խանջյան 13/2, ”ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲԸ,
  • Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2011թ. հոկտեմբերի14-ը,
  • Մրցութային հայտերով ներկայացված տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատումը և մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2011թ. հոկտեմբերի 28-ին:
Մրցույթին մասնակցելու հրավերը հրապարակված է “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲ Ընկերության ինտերնետային կայքում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ:

“ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ“ ՓԲԸ
ՀՀ, ք.Երևան, Խանջյան 13/2, 0010
Հեռախոս` 52-24-67, 52-24-87  Ֆաքս 52-24-87
Էլ-փոստ info@acra.am
Ինտերնետային կայք www.acra.am

ՀՐԱՎԵՐ
“ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ

“ԱՔՌԱ ՔՐԵԴԻՏ ՌԵՓՈՐԹԻՆԳ” ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈւՆԸ հայտարարում է մրցույթ` “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնելու նպատակով:
  1. Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ տեղեկատվությունը.
    1. աուդիտի աշխատանքներին մասնակցող ընկերությունների փորձը,
    2. առաջարկում ներկայացված աշխատակիցների որակավորման մակարդակը և փորձը,
    3. աուդիտի ընդգրկման շրջանակները,
    4. աուդիտի իրականացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները               (ներառյալ նախնական աուդիտի անցկացման ժամկետները),
    5. աուդիտի իրականացման արժեքը,
    6. լրացուցիչ տեղեկություններ (այդ թվում տեխնիկական և խորհրդատվական աջակցության   հնարավորությունները և շրջանակները):

  2. Մրցութային առաջարկությունը կարող է պարունակել նաև երկու տարվա համագործակցության ծրագիր: Երկու տարվա համագործակցության առաջարկի ներկայացման դեպքում ֆինանսական պայմանները պետք է ներկայցվեն տարբերակված` մեկ և երկու տարիների համագործակցության առաջարկների համար:

  3. Մրցույթի պայմանները.
    1. “Աուդիտորական եզրակացությունը“ և “Նամակ ղեկավարությանը” փաստաթղթերը պետք է “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ ներկայացվեն ոչ ուշ, քան 2012թ. մարտի 30-ը:
    2. “Աուդիտորական եզրակացությունը“ և “Նամակ ղեկավարությանը” փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով:

    Մրցութային առաջարկները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին պետք է “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ ներկայացվեն մինչև 2011թ. հոկտեմբերի14-ը, ժամը 17:00` կնքված ծրարներով:
    Մրցույթը կկայանա “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ում, Խանջյան 13/2 հասցեում:

  4. Մրցույթի հայտերի պատրաստման կարգը.
    1. Մրցույթի հայտով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու փակ և սոսնձված ծրարներում:
    2. Մրցույթին մասնակցելու համար Մասնակիցը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ ներկայացնում է մրցույթի հայտ: Մրցույթի հայտը սույն հրավերի հիման վրա Մասնակցի կողմից ներկայացվող առաջարկն է:
    3. Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են փակ և սոսնձված ծրարներում: Ծրարները և հրավերով նախատեսված` մասնակցի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող իրավասու անձը:
  5. Մրցույթի հայտի առաջին ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
    1. ““ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ, ք. Երևան, Խանջյան 13/2, 0010” բառերը,
    2. ““ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ” բառերը,
    3. “մրցույթի գնային առաջարկ” բառերը,
    4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

    Մրցույթի հայտի առաջին ծրարով ներկայացվում են միայն մրցույթի մասնակցի կողմից առաջարկվող աուդիտի ծառայությունների գինը:

    Մրցույթի հայտի երկրորդ ծրարի վրա կատարվում են հետևյալ գրառումները.
    1. ““ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ, ք. Երևան, Խանջյան 13/2, 0010” բառերը,
    2. ““ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ” բառերը,
    3. “մրցույթի տեխնիկական առաջարկ” բառերը,
    4. մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցները:

    Մրցույթի հայտի երկրորդ ծրարով ներկայացվում են ծանուցմամբ պահանջվող բոլոր տեխնիկական առաջարկները, տեղեկությունները և փաստաթղթերը (բացի գնային առաջարկից բոլոր այլ էական պայմանները և տեղեկությունները, այդ թվում` աուդիտի ընդգրկման բնագավառները, աուդիտի իրականացման ժամկետները, աուդիտին մասնակցող աշխատանքային խմբի անդամների կողմից ծախսվող օրերի և ժամերի քանակը:

  6. Մրցույթի հայտերի ներկայացման պայմանները.

    Մրցույթի հայտն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ փոստային ծառայության միջոցով` պատվիրված նամակով: Ներկայացված մրցույթի հայտերն ընդունվում է “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ի գրասենյակում:


  7. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

    Հաղթողին որոշում է “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ի խորհուրդը` մասնակիցներից լավագույն պայմաններ ներկայացրած կազմակերպությունների ցանկից:
    Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2011թ. դեկտեմբերի 15-ը:
   10/05/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ մայիսի 10-ից ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից գործարկվել է «Առցանց ինքնահարցում» ծառայությունը, որը հնարավորություն կտա ֆիզիկական անձանց ստանալ իրենց վարկային պատմությունը և «ԱՔՌԱ սքոր» սքորինգային գնահատականը առցանց եղանակով:
Զեկույցները ստանալու համար ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ և ստանան մուտքային անուն և գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ԱՔՌԱ» համակարգ և ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է «ArCa» վիրտուալ և/կամ «Master» քարտերով: Ֆիզիկական անձինք վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով` կարող են նաև առցանց վիճարկել զեկույցի տվյալները և ճշգրտել դրանք:
04/04/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
Ս/թ ապրիլի 4-ից ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից գործարկվել է “ԱՔՌԱ-Սքոր” վարկարժանության թվային գնահատման համակարգը (սքորինգային համակարգ):
Բանկերն ու վարկային կազմակերպությունները այսուհետ կարող են on-line ռեժիմով ստուգել հաճախորդի վարկարժանության գնահատականը: ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կտրամադրվի 2 հիմնական սքոր` նկարագրող և կանխատեսող: Նկարագրող սքորը կբնութագրի վարկառուի վարկային պատմության ներկա վիճակը` հաշվի առնելով այս պահին ունեցած վարկային բեռը, ունեցած ժամկետանց պարտավորությունները, վարկային պատմության երկարությունը, իսկ կանխատեսող սքորը կբնութագրի վարկառույի կանխատեսվող վարկարժանությունն առաջիկա ժամանակահատվածի համար` հաշվի առնելով նրա` վարկային պատմության մոդուլը, վարքագիծը և նմանատիպ վարկառուների նկարագիրը:
 ԱՔՌԱ վարկային բյուրոյի տնօրենների խորհրդի որոշմամբ առաջիկա 2 ամիսների ընթացքում ծառայությունը կտրամադրվի անվճար:
Սքորինգային համակարգի ներդրումը հնարավորություն կտա վարկատու կազմակերպություններին ավելի օպերատիվ և ճշգրիտ գնահատել հաճախորդների վարկարժանությունը` այդպիսով նպաստելով վարկավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
14/03/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
ԱՔՌԱ վարկային բյուրոյի բաժնետերերի 2011թ. տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2011թ. մայիսի 3-ին ժամը 17.30-ին ՀՀ Կենտրոնական Բանկի վարչական շենքում` Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
14/03/11, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
"ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է անկախ ՏՏ աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ:
  1. Մրցույթի առարկան - «ISO/IEC 27001:2005 Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրում և վկայագրում»՝ այդ թվում ISO/IEC 27001:2005 ներդրման ծրագրի մշակում
    • Նախնական վկայագրման աուդիտ
    • Հայտնաբերված թերությունների հիման վրա ISMS-ի ներդրման աշխատանքների իրականացում
    • Պլանավորված ներքին աուդիտների անցկացում համաձայն ISO/IEC 19011:2005
    • Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի (ISMS) արդյունավետության դիագնոստիկ աուդիտ
    • Վկայագրման աուդիտ համաձայն ISO/IEC 27001:2005
    • ISO/IEC 27001:2005 վկայագրի տրամադրում
  2. Մրցույթի կազմակերպման վայրը - ք. Երևան, Խանջյան 13/2
  3. Մրցույթի հայտերի ընդունման ժամկետները
    • մրցույթի հայտերը ընդունվում են 15.03.2011թ.-ից մինչև 01.04.2011թ, ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 10:00-17:00:
  4. Մրցույթի ձևը. մրցույթը անց է կացվում մրցութային հայտերի գնահատմամբ:
  5. Մրցույթին մասնակցելու և հաղթողի որոշման կարգը`
    • մրցույթին կարելի է մասնակցել` ներկայացնելով բյուրոյի կողմից որոշված փաստաթղթերի ցանկը.
    • մրցույթում հաղթող կճանաչվի հանձնաժողովի գնահատմամբ առավելագույն միավորներ հավաքած կազմակերպությունը:
  6. Մրցույթի հայտերը կամփոփվեն Հանձաժողովի նիստում 2011թ ապրիլի 4-ին ժամը 17:00-ին:
Մրցույթի կարգը կարելի է ստանալ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ գրասենյակում, ք. Երևան, Խանջյան 13/2, հեռ. 52-24-67, 52-24-87, էլ. փոստ. info@acra.am.
03/05/10, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
ԱՔՌԱ վարկային բյուրոյի բաժնետերերի 2010թ. տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2010թ. հունիսի 4-ին ժամը 15.00-ին Հայաստանի Բանկերի Միության շենքում` Կորյունի 19ա հասցեում:
15/12/09, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
2009թ. Դեկտեմբերի 25-ին տեղի կունենա ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ փակ բաժնետիրական ընկերության  տնօրենների խորհրդի հերթական նիստ Վազգեն Սարգսյան 6 հասցեում, ՀՀ կենտրոնական բանկի վարչական շենքում:
10/12/09, ԱՔՌԱ լրատվական ծառայություն
ԱՔՌԱ վարկային բյուրոյի բաժնետերերի 2009թ. տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2009թ. դեկտեմբերի 21-ին ժամը 15.00-ին ՀՀ կենտրոնական բանկի վարչական շենքում:
 
Thawte
Կայքի քարտեզ
Տեսնել