Մեր մասին    Ծառայություններ     Անդամներ     Նորություններ     Տեղեկատու   Հայերեն Անգլերեն
  Ընկերության ընդհանուր նկարագիր     Կորպորատիվ կառավարում     Պատմություն     Աշխատանքի հնարավորություններ  
Կազմակերպչական կառուցվածք
Բաժնետերեր և տնօրենների խորհուրդ
Ղեկավար կազմ
Կանոնադրություն
Պետ. գրանցման վկայականի պատճե
Շահութաբաժնային քաղաքականություն
Բաժնետերերի ժողով
Տարեկան հաշվետվություններ
Ղեկավար կազմ
ԱՐՏԱԿ ԱՐԶՈՅԱՆ
Տնօրեն
Արտակ Արզոյանը «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ում զբաղեցնում է տնօրենի պաշտոնը: Մինչ այդ նա աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Վիճակագրության վարչությունում՝ ղեկավարելով Վարկային ռեգիստրը: Ա. Արզոյանը ավարտել է Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման և տնտեսական կապերի ֆակուլտետը գերազանցությամբ: 2006թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան, նույն տարում ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ա. Արզոյանը մեծ ներդրում է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի վարկային ռեգիստրի կայացման գործում: Մասնակցել է բազմաթիվ դասընթացների՝ մասնավոր և պետական վարկային ռեգիստրների գործունեության, վարկային տեղեկատվության շրջանառման և այլ թեմաներով Վաշինգտոնում, Բուդապեշտում, Վիեննայում, Հռոմում, Փարիզում և այլուր: Վարկային տեղեկատվության շրջանառման վերաբերյալ մի շարք գիտական հոդվածների հեղինակ է:
ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ
Տնօրենի տեղակալ
Արամ Զաքարյանը “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲ ընկերությունում 2008 թվականից զբաղեցնում է տնօրենի տեղակալի պաշտոնը: Մինչ այդ՝ 2002թ. սկսած, նա աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի Մեթոդաբանության, Վիճակագրության վարչություններում, Ֆինանսական դիտարկումների կենտրոնում և ՀՀ ԿԲ վերստուգիչ խմբում: Արամ Զաքարյանը 2000թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսահաշվային ֆակուլտետը: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Արամ Զաքարյանը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Միջազգային հաշվարկների բանկի (BIS), Էգմոնտ խմբի (Egmont group) և Եվրոպական երկրների կենտրոնական բանկերի կողմից կազմակերպված բազմաթիվ դասընթացների` Փարիզում, Հռոմում, Վիենայում, Սիրակուզայում, Ֆրանկֆուրտում, Վիլնյուսում, Մոսկվայում և Թբիլիսիում:
Արամ Զաքարյանը հանդիսանում է “Ներքին աուդիտորների ինստիտուտի” (IIA) և “Տեղեկատվական համակարգերի աուդիտի և հսկողության ասոցիացիայի” (ISACA)անդամ:
 
Thawte
Կայքի քարտեզ
Տեսնել